08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երևանը ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ ամենահայտնի քաղաքների ցանկում 4-րդ է

Երևանը հայտնվել է ամառային հանգստի համար ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ ամենահայտնի քաղաքների ցանկի 4-րդ հորիզոնականում։ Այդ մասին են վկայում «ՏուրՍտատ» վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցի տվյալները: Կենտրոնի մասնագետները քաղաքները դասակարգել են այս տարի ՌԴ քաղաքացիների զբոսաշրջային այցելությունների հետազոտության արդյունքների հիման վրա: Վարկանշային ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Բաքուն, երկրորդ տեղում է Մինսկը, եռյակը եզրափակում է Ալմաթին: Ցանկում Երևանին հաջորդում […]

Գազամատակարարումը դադարեցվելու է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  24-ի ժամը 9:00-ից  մինչև հուլիսի  25-ի  ժամը 19:00-ն դադարեցվելու է Նոր Նորք վարչական շրջանի,  Նորք Մարաշ վարչական շրջանի  7-րդ, 13-րդ, Հովսեփյան  փողոցների, Դավիթ Բեկի փողոցի հարակից տարածքների, ինչպես նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի  և Բագրևանդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և […]

Հարյուրավոր տուժածներ, փլուզված շենքեր. ողբերգական երկրաշարժեր իրանում

Իրանում երեկ գրանցված ուժգին երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 287-ի: 5,9 մագնիտուտ ուժգնությամբ եւ 8 բալ ցնցումներով երկրաշարժի տուժածների մասին ավելի վաղ նշվում էր 140-150 թիվը, հայտնում է Tasnim գործակալությունը: Երկրաշարժի հետեւանքով տուժել են իրանական Կարմանշաղ նահանգի 43 գյուղեր, 101 կառույցներ հիմնովին ավերվել են, 800 կառույցներ տուժել են մասամբ: Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին, տեղական […]

Սևանա լճում տեղի է ունենում ճահճացում, լճի գոյությունը վտանգված է

Սևանա լճի կանաչումը շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար, լիճը 1964թ.-ից պարբերաբար մամռակալել է, բայց այս աստիճանի կանաչ ու մամուռներով պատված երբեք չի եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց բնապահպան Կարինե Դանիելյանը:  Նա շեշտեց՝ ջրի կանաչումը խոսում է այն մասին, որ Սևանա լիճը շատ վատ վիճակում է: «Սևանա լճում տեղի է ունենում ճահճացում: […]

«Սանիթեք»-ը խոսել է «սաբոտաժի» մասին

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, անդրադառնալով վերջին օրերին աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար իրենց դեմ բարցրացած բողոքներին և աղմուկին: Հայտարարությունա մեջ ասվում է.  «Ընկերությունը եւս մեկ անգամ հայցում է քաղաքացիների եւ քաղաքի հյուրերի  ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Ընկերությունը անում է ամեն հնարավորը՝ իրավիճակը կարգավորելու համար: «Սանիթեքը», Երեւանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է […]

Փաշինյանը կանխեց ԶԼՄ-ների հարցերը, խոսեց իր տնտեսական ու կադրային քաղաքականությունից

Րոպեներ առաջ մեկնարկեց վարչապետ Փաշինյանի ասուլիսը, նա հույս հայտնեց, որ ԶԼՄ-ները հնարավորություն կտան հնչեցնել այն հարցերի պատասխանները, որոնք հասանելի չեն եղել հանրությանը: Մինչեւ հարցերին անցնելը, Փաշինյանը  դիտարկում արեց ու ըստ էության առաջ անցավ լրագրողների հարցերից, հայտարարեց, թե 2 դիտարկում ունի ու անդրադարձավ իր կառավարության, թերեւս ամենախոցելի հարցերին,  տնտեսական ու կադրային քաղաքականությանը: Նա ասաց,  որ հայտարարվում […]

Նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում: Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։ Սույն թվականի հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում […]

Ե՞րբ կվերագործարկվի ատոմակայանը

Այսօր կառավարության հերթական նիստին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անմիջապես արտադրողից և մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթացներ կազմակերպելու մասին որոշման նախագիծը: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախագծում նշված է, որ դրանք չկանխատեսվող գնումներ են: «Այսինքն՝ գնման թույլտվությունը մենք […]

Պետք է չեղարկել այդ օրենքը և ներկայացնել բարելավման նոր կենսաթոշակային համակարգ. ՀՅԴ

ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ՀՅԴ ԳՄ-ի անդամ Արմեն Գրիգորյանը և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրին ՀՅԴ տնտեսական հանձնախմբի հետազոտությունը՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ:  Արմեն Գրիգորյանը նշեց, որ կենսաթոշակային համակարգը ամբողջությամբ բարելավելու արդյունավետությունը բարձրացնելու հարցը կարևորագույն խնդիրներից մեկն է, իսկ այն համակարգը, որ ներդրվել […]

ՊԵԿ-ը պարզաբանում է

Ինչպես ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է մամուլում «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավտոգազ» ՍՊ ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 14,9 միլիոն, 168,4 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի