08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյան

Հուլիսի 30-ին և 31-ին Հայաստանի տարածքում արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի, Արարատում, Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +40․․․+42 աստիճանի։ Օգոստոսի 1-ից հանրապետության տարածքում օդերևութաբանակն իրավիճակը աստիճանաբար կփոխվի։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Սև ծովի շրջաններից Հայաստանին մոտեցող ցուրտ մթնոլորտային ճակատը օգոստոսի 1-2-ին հիմնականում կազդի […]

Կմեկնարկի լոլիկի մթերման գործընթացը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսել են լոլիկի մթերումների գործընթացը: Արդեն մթերումներ իրականացնում է «Աքուիլա» ՍՊԸ-ն՝ Արարատի մարզի Արալեզ համայնքում։ Օգոստոսի 1-ից սկսած լոլիկի մթերման գործընթացը կմեկնարկի նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, իսկ օգոստոսի 15-ից՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում և «ՄԱՊ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Լենուղի […]

ՊԵԿ-ի նախագահը բունտերից չի վախենում

Պահանջեք օրենսդրական դաշտը թող բարելավեն, մենք էլ բարելավված օրենսդրական ակտերը կիրառենք: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե գործարարները բողոքում են, որ նախկինում ՀՀԿ օլիգարխների համար գրված օրենքներով իրենց տուգանում են, գործարարները պահանջում են բարելավել օրենսդրական դաշտը։ «Մենք վարչարարություն իրականացնող մարմին ենք, քաղաքականություն իրականացնող մարմին չենք»,- ասաց նա: […]

Դոնալդ Թրամփը չունի սեփական երկրի աջակցությունը. իրանագետ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի  խոսքով՝ Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածությունը սկսվել է դեռևս այս տարվա մայիսի 8-ից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարաեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս միջուկային համաձայնագրից: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրանագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ն  սպասում էր, որ  Իրանը նույնպես կանի նույն քայլը և դուրս կգա միջուկային համաձայնագրից, բայց նրան հույսերը չարդարացան:  […]

Թոշակները և աշխատավարձերը կավելանա՞ն

Ֆինանսների նախարարությունն աշխատում է հաջորդ տարվա բյուջեի նախագծի վրա: Ինչպես այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, այն էական տարբերություն չի ունենա վերջերս հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրից: Դիտարկմանը, որ այսինքն` սոցիալական ծախսերի՝ աշխատավարձերի ու թոշակների ավելացում չի՞ կարելի ակնկալել, նախարարը խորհուրդ տվեց ուսումնասիրել ՄԺԾԾ-ն: Նշենք, որ ՄԺԾԾ-ում աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի […]

ՓՄՁ-ներում հսկողական աշխատանքներն իրականացվում են բացառապես ռիսկային ցուցանիշների հիման վրա

ՊԵԿ-ը հայտնում է, որ չշեղվելով որդեգրած սկզբունքներից, փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող հսկողական աշխատանքներն իրականացնում է բացառապես վերլուծությունների արդյունքում վեր հանված ռիսկային ցուցանիշների հիման վրա: ՊԵԿ-ից  հայտնում են, որ անհատ ձեռնարկատեր Հասմիկ Խաչատրյանը 2018թ.-ի փետրվար ամսից իրականացում է հանրային սննդի կազմակերպման գործունեություն ք.Երեւան Տերյան 25 (Հյուսիսային պողոտա) հասցեում: Հարկ վճարողի կողմից իրականացված գործունեությունն իր […]

Խոշոր չարաշահումներ ֆիննախի Դիլիջանի ուսկենտրոնի շինարարությունում

2018 թվականի հուլիսի 16-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժին է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված՝ ՀՀ ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքները՝ գործընթացում  թույլ տրված չարաշահումների և կատարված   հափշտակությունների վերաբերյալ: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ […]

ՊԵԿ-ը թիրախավորում է խոշոր հարկ վճարողներին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ արդյունավետ և հասցեական հարկային վարչարարություն իրականացնելու նպատակադրմամբ պայմանավորված ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության թիրախ են հանդիսանում ներքին համակարգերի կիրառմամբ իրականացվող վերլուծության արդյունքներով ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները: ՀՀ ՊԵԿ-ը հնարավորինս ձեռնպահ է մնում փոքր և միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ իրականացնելուց կամ վարչարարական այլ գործիքներ կիրառելուց: Փոխարենը՝ […]

«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը. (ֆոտո)

Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բազմաթիվ քաղաքացիների բողոքների հետքերով Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները այսօր զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով, որի մասին ձեզ տեղեկացրել էի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ Այսօր առավոտյան մեկնարկած մշտադիտարկման արդյունքում քննարկում է […]

«Քեթրին Գրուպի» կողմից 600 մլն դրամի լրացուցիչ հարկի վճարման արդյունքում կարճված քրգործի վարույթը վերսկսվել է

«Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր ստուգումների  արդյունքում պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից և հավելում, որ միաժամանակ ՊԵԿ քննչական վարչությունում որոշումներ են կայացվել ընկերություններում բյուջեի վերստուգումներ նշանակելու մասին: ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի