08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանից արտագաղթողների թիվը կտրուկ նվազել է

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 2018թ. առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը տպավորիչ է. «Այստեղ կան և՛ ակնհայտ դրական բաներ, որոնցից կարող ենք սպասումներ ունենալ, կան նաև խնդիրներ, որոնք պետք է այսօրվա կառավարությանը մտահոգության տեղիք տան։ Ամենալավը, որ եղել է, շինարարության աճի բարձր տեմպերն են։ Անհանգստացնող բաներ […]

Բանջարեղենի ու մրգերի գները նվազել են. Ո՞ր մթերքներն են թանկացել փոխարենը

Բանջարեղենի և մրգերի գները 2017 թվականի համեմատ այս տարի նվազել են, փոխարենը բարձրացել է մսի և կարագի գինը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: «2017 թվականի համեմատ այս տարի բանջարեղենի և մրգերի գներն ընդհանուր առմամբ 22 տոկոսով նվազել են: Մսի և կարագի գներն, ընդհակառակն, աճել են: Միսը նախորդ տարվա համեմատ […]

«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայամանգրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. հուլիս ամսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր […]

Սևանա լիճը գտնվում է կրիտիկական վիճակում. Փորձագետը ահազանգում է

Նախորդ կառավարություններն իրենց վատ աշխատանքի հետևանքները քողարկելու համար մշտապես Սևանից ջուր են վերցրել՝ առանց հաշվի առնելու, որ Սևանը էկոհամակարգ է, որին չի կարելի այդպես վերաբերվել։ Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտ. թեկնածու Սեյրան Մինասյանը։ Փորձագետը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, որովհետև մշտապես Սևանի […]

Այս պահին արդեն վճարվել է նաիրիտցիների 5 ամսվա աշխատավարձը. Արարատ Միրզոյան

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ «Նաիրիտ»-ի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։ Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։ Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, […]

Ո՞ր ապրանքներն են էժանացել

Գերիշխող ապրանքային շուկաներում գները կայուն են: Այս մասին վստահեցնում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից՝ անդրադառնալով գնաճի թեմային: Նրանց փոխանցմամբ, որոշ շուկաներում, պայմանավորված մի շարք օբյեկտիվ գործոններով, արձանագրվել է գնի նվազում (շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ձու,  կաթնամթերքի որոշ տեսակներ և այլն): «ՏՄՊՊՀ մոնիթորինգը փաստում է, որ սոցիալական կարևորության հիմնական ապրանքային շուկաներում գնային որևէ փոփոխություն տեղի չի […]

Աղավնիների կանչով վերածնվող Աղավնավանքը կդառնա տուրիզմի լավագույն կենտրոններից մեկը Հայաստանում

Երևանից 130 կմ հեռավորության վրա է գտնվում Տավուշի մարզի Աղավնավանք գյուղը: Կանաչ անտառներով շրջապատված այս գյուղը այնքան էլ բազմամարդ չէ: Գյուղում ապրում է 150 ընտանիք, իսկ բնակչության թիվը մոտավորապես 450-ի է հասնում: Գյուղի բնակչները պատմում են՝ իրենց  հիմնական  զբաղմունքը հողագործությունը, բուսաբուծությունը և անասնապահությունն են. «Դե մի մասն էլ աշխատանքը խոպաններում ա փնտրում՝ դրա համար էլ […]

Լույս չի լինի Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`  Երևան քաղաք  10։00-16։00 Սարկավագի փ. 117, 117/1, 117/2 շենքերը, Քանաքեռ 10փ. 4-րդ նրբ. 4Ա-6Ա սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ. 42-44, 50 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փափազյան փ. 27, 27/1 շենքերը, […]

Ռուսները ամբողջ երկաթգիծը լցրեցին դրսից բերված իբր մասնագետներով. Երկաթուղայինների բաց նամակը

Երկաթուղայինների օրվա առթիվ, որը տոնում են օգոստոսի առաջին կիրակի օրը, մի շարք ներկա եւ արդեն թոշակի գնացած երկաթուղայիններ բաց նամակ են հղել վարչապետ Փաշինյանին: Այն ուղարկել են են նաեւ ԱԺ ԵԼՔ խմբակցություն՝ խնդրելով հրապարակել: 1. Հարգելի վարչապետ, այս ընթացքում մենք մեր հնարավորությունների սահմանում մասնակցել եւ սատարել ենք ձեր թավշյա հեղափոխությանը՝ հույս ունենալով, որ այն իրապես […]

Գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չպետք է ունենանք. քննարկում տնտեսական մենաշնորհների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Այսօրվա մեր քննարկման թեման լինելու է այն, ինչը Հայաստանի Հանրապետությունում հայտնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի