04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը. (ֆոտո)

Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով:

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բազմաթիվ քաղաքացիների բողոքների հետքերով Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները այսօր զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով, որի մասին ձեզ տեղեկացրել էի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Այսօր առավոտյան մեկնարկած մշտադիտարկման արդյունքում քննարկում է եղել «Սանիտեք»-ի ղեկավարի և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ։ Առանձնացվել են աղբահանության պատշաճ կազմակերպմանը խոչընդոտող մի շարք պատճառներ, որոնց օբյեկտիվությունը պարզելու նպատակով տեղերում իրականացվել է ուսումնասիրություն (Երևան քաղաքի վարչական շրջանների մի շարք փողոցներ, Նուբարաշենի աղբավայր և աղբահանությունը կազմակերպող ընկերության վարչական տարածք):

«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը։ Ինչպես նաև պարտավորվել է հնարավորինս սեղմ ժամկետում վերանորոգել շահագործվող տեխնիկան, ավելացնել աղբամանների քանակը և ձեռք բերել նոր աղբատար մեքենաներ։

Հ.Գ. հատուկ ֆեյքերի համար. այս աշխատանքը կատարվել է ոչ աշխատանքային ժամին, առավոտյան ժամը 6-9 ընկած հատվածում, իսկ աշխատանքային ժամը սկսելուց զբաղվել ենք բնականոն մեր գործընթացով։

Սիրելի համաքաղաքացիներ, օգնեք մաքուր պահենք մեր քաղաքը…

Սիրում եմ բոլորիդ»:

««Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը». Դավիթ Սանասարյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ