11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԵԱՏՄ քվոտայով Հայաստանը կարող է առանց տուրքի 8000 էլեկտրամոբիլ ներմուծել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Նիստին քննարկվել և որոշվել է սակագնային արտոնություն տրամադրել 2024 և 2025 թվականների ընթացքում Հայաստան ներմուծվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար: ԵԱՏՄ–ի շրջանակում քվոտա է սահմանվել։ Հայաստանի համար քվոտան կազմել է տարեկան ութ հազար տրանսպորտային միջոց:

Ոչ ոք «այդ տղայի» հետ կապված իր մոտ այլեւս չմտնի. Փաշինյանն ափերից դուրս է եկել. Փաստ

Այս տարվա օգոստոսի 29-ին Տաշիր կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն էր գրել իր ՖԲ էջում, «չնախատեսված կանգառ» էր կատարել «Երեմյան Ֆարմ» անասնաբուծական համալիր: Չնայած Փաշինյանը ոգևորված գրառում էր կատարել, թե «մասնավորի կողմից ծրագրի նպատակով իրականացվում է 31 մլն դոլարի ներդրում», այդուամենայնիվ, թերթի ունեցած տեղեկություններով, նա առանձնապես ոգևորված չի եղել տեսածով ու բավական զարմացել […]

Դոլարը շարունակում է էժանանալ

Rate.am-ում նոյեմբերի 24-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 401 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 404 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 436 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 440 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4. 85 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.59 դրամը:

457 միլիոն դրամ՝ պարգեւավճարների համար

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի քաղաքապետարանը պատրաստում է 2024 թվականի բյուջեն։ Ընդհանուր ծախսերը, այդ թվում նաև կարևորագույն ենթակառուցվածքների ծախսերը կրճատվում են ավելի քան 8.5 միլիարդ դրամով, սակայն աշխատավարձային ֆոնդը աճում է՝ 534 միլիոն դրամով։ Կառավարման մարմնի ծախսերի շարունակական աճը ինքնին վատ երևույթ է, բայց կարծես թե միտում կա վերականգնելու նաև պարգևավճարների «ավանդույթը», […]

Փակուղի եւ ճգնաժամ: Հինգ տարում նահանջել ենք 15 հորիզոնականով. Փաստ

Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում 2024 թ. պետբյուջեի քննարկման շրջանակում ունեցած «գլխավոր» ելույթում, այսպես ասած՝ բյուջեի «քաղաքական մասը» կամ «ուղերձը» ներկայացնելով, հայտարարեց, թե՝ սա «պատմական ժամանակների պատմական բյուջե է»: Սա այն եզակի դեպքերից է, երբ Փաշինյանի ասածին դժվար է հակաճառել. այո՛, նրա կառավարության ներկայացրած 2024 թ. պետական բյուջեն հիրավի պատմական է: Այն առավել քան պատմական է, […]

Ում պատժեն, ով շահի

Ուշագրավ տեղեկություններ է ներկայացրել New York Times-ը։ Ըստ լրատվամիջոցի, աշխարհում ամենամեծ պատժամիջոցների տակ գտնվող երկիրը՝ Ռուսաստանը 2023 թվականը կավարտի 75 միլիարդ դոլարի շահույթով: Փոխարենը, այդ պատժամիջոցների հիմնական նախաձեռնողը` ԱՄՆ-ն, որն ունի աշխարհի ամենամեծ պարտքը, 2023 թվականը կավարտի 2 տրիլիոն դոլարի վնասով։

Փոփոխություններ հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացում

Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեքային վարկի սպասարկմման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկիկկան անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Նախագծով առաջարկվում սահմանել, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի