20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ն որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ-ին՝ շրջանցելու սանկցիաները. մենք մեր երկրի շահերն ենք ապահովում. Քերոբյան

Բազմաթիվ պարբերականներում հրապարակումներ լինում են, թե ՌԴ-ն շրջանցում է պատժամիջոցները՝ այդ թվում նաև Հայաստանի օգնությամբ, բայց պետք է նկատի ունենալ, որ դրա գլխավոր շարժառիթն այն է, որ Հայաստանը ՌԴ-ի հետ գտնվում է նույն մաքսային և տնտեսական գոտում, ինչը նշանակում է, որ ապրանքների տեղաշարժը երկրների միջև ազատ է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ […]

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է ավելի քան 300 մլն դոլար․ Քերոբյան

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է շուրջ 320 մլն դոլար։ Խոսքը հիմնականում ներմուծման մասին է։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվությունը, ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարի խոսքով՝ Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման համար […]

Wyndham աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցը Հայաստանում է…

30 մլն ԱՄՆ դոլար ներդրում Ծաղկաձորում… Wyndham աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցը Հայաստանում է… «Գրին Ռեզիդենշլ Պարկ» ընկերության և աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցի՝ Wyndham Hotels & Resorts-ի համագործակցության արդյունքում Ծաղկաձոր քաղաքում կառուցվելու է պլատինիում դասի, միջազգային 5-աստղանի Wyndham Tsaghkadzor հյուրանոցային համալիր։ Wyndham Hotels & Resorts-ն աշխարհի ամենամեծ հյուրանոցային ցանցն ունեցող ամերիկյան ընկերություն է, որը ներկայացված է […]

Արցախում աղետի թիվ մեկ մեղավորը նստած է Հանրապետության հրապարակում. Արմեն Մանվելյան

Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջին հերթին տուժում է Արցախի բնակչությունը, բայց շրջափակման նպատակներից են նաև ՌԴ հեղինակազրկումը, նոր հակառուսական ճակատ ստեղծելը: «Ադրբեջանում վերջին հարցումները ցույց տվեցին, որ այդ երկրում ՌԴ-ն դիտարկվում է՝ որպես թշնամի պետութուն, իսկ բարեկամ պետություն է համարվում Թուրքիան: Հայաստանում […]

Ադրբեջանը եվրոպական գազի շուկա է մուտք գործել 44-օրյա պատերազմից անմիջապես հետո. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է գազի եվրոպական շուկայում Ադրբեջանի ներկայումս զբաղեցրած տեղին և դերակատարությանը։ Եվրոպական գազի շուկա Ադրբեջանը մուտք գործեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2020թ․ դեկտեմբերին, երբ շահագործման հանձնվեց Հարավային գազային միջանցքի վերջին բաղադրիչը՝ Տրանսանդրիատիկ գազատարը։ 2020թ.-ի դրությամբ Ադրբեջանի բնական գազի հաստատված պաշարները կազմում են շուրջ 2,5 տրլն մ3 կամ համաշխարհային հաստատված պաշարների 1,3%-ը։ 2021թ․-ին 2011-ի […]

Էկոնոմիկայի նախարարության կասկածելի գնումները քրեական գործով անցնող ընկերությունից . Ժողովուրդ

Վահան Քերոբյանի ղեկավարած ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 50 հուշամեդալ է գնել մեկ անձից գնման սկզբունքով եւ Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարանին վճարել ընդհանուր 1 մլն 882 հազար 500 դրամ: Նշենք, որ այս նույն ընկերության հետ երկու անգամ է պայմանագիր կնքվել. դրանցից մեկով ընկերությանը վճարվել է 970 հազար դրամ, որով գնվել է 20 հատ ոսկեպատ արծաթ […]

Տնտեսական անվտանգության անհաղթահարելի սպառնալիքների առաջ ենք․ Փաստ

Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների և՛ տնտեսական, և՛ անվտանգային, և՛ սոցիալական համակարգերը փոխսերտաճած են, ինչը մեկ օրվա արդյունք չէ: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով Արցախի շրջափակման տնտեսական հնարավոր հետևանքներին, այս մասին նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: «30 տարի սերտ ինտեգրմամբ մեկ տնտեսական տարածքի մոդել է զարգացել, և, բնականաբար, այն անվտանգային ու տնտեսական խնդիրները, որոնք […]

ԱԺ-ն ընդունեց 2023-ի պետբյուջեի նախագիծը

ՀՀ խորհրդարանն ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ 66 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ըստ նախագծի՝ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմում է 289 մլրդ դրամ: Նախորդ նախագծի համեմատ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 […]

Հայաստանի պետական պարտքը հատեց 10 միլիարդի շեմը: Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է. 168 Ժամ

Դոլարային արտահայտությամբ Հայաստանի պետական պարտքը հատեց 10 միլիարդի շեմը։ Նոյեմբերի սկզբի դրությամբ պարտքը կազմել է 10 մլրդ 63 մլն դոլար։ Այլ պարագայում, Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է։ Եվ իրականում պատմական ռեկորդ է կամ հակառեկորդ. երբևէ Հայաստանն այսքան պարտք չէր ունեցել։ Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, եկավ ու սկսեց պետական պարտքը […]

Հեղափոխական գնաճ. մակարոնեղենը թանկացել է 28.1 տոկոսով

Մամուլն անդրադարձել է արձանագրված «հեղափոխական գնաճին»: Ըստ վիճակագրական տվյալների՝ այս տարվա նոյեմբերին 2021-ի նոյեմբերի համեմատությամբ բրնձի գինն աճել է 9․2%-ով, ալյուրինը՝ 9․9%-ով, հացինը 15․8%-ով, մակարոնեղենինը՝ 28.1%-ով, հաճարինը՝ 13.3%-ով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ այս տարվա նոյեմբերին 2021-ի նոյեմբերի համեմատությամբ գրանցվել է ձավարեղենի 13․8%, հնդկացորենի 14.1% գնաճ, իսկ 2022-ի հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2․6% և 3․9% գնանկում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի