22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ասում ենք՝ «ի՞նչի բաց չեք թողնում հայկական մեքենաները, քմքծիծաղով ասում են` «գնացեք շնորհակալություն հայտնեք ձեր վարչապետին»

Գյուղատնտես Հարություն Մնացականյանն ահազանգում է, որ Լարսից հետ են դարձվել ձկնամթերքով, լոլիկով, ելակով և այլ գյուղմթերքներով բարձված բեռնատարները։ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց, որ եթե Լարսից ետ են վերադարձել, դեռ սահման չեն հասել, որպեսզի հասկանան, թե ինչի մասին է խոսքը։«Կարծում եմ՝ երկուշաբթի դրա մասին ինֆորմացիա կունենանք»,- ասաց Ա. Հարությունյանը։

«ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգործությունը չեն արտացոլում ՀՀ նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները։ Կա՛ քաղաքական կամք, ըստ անհրաժեշտի ՀՀ շահերից բխող որոշում կայացնելու»,- այս մասին երեկ ուղիղ եթերով ասուլիսի ժամանակ, քաղաքացու հարցին ի պատասխան ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով ՀԱՊԿ-ից հեռանալու մասին Հայաստանի որոշումը։

Մի քանի ժամ չանցած Ռուսաստանը տվեց իր պատասխանը. սոցիալական մեդիայի տիրույթում հայտնվեցին տարբեր ահազանգեր այն մասին, որ Ռուսաստանն արգելել է հայ բեռնափոխադրողների մուտքն իր տարածք։ Ու սա այն դեպքում, որ ավելի քան 800 բեռնատար մոտ մեկ շաբաթ Լարսում էին մնացել կիլոմետրանոց հերթեիի մեջ։

«Լարսից հետ են դարձվել ձկնամթերքով, լոլիկով, ելակով և այլ գյուղմթերքներով բարձված բեռնատարները»,- ահազանգեց քաղաքացիներից մեկը։ Ի՞նչ է կատարվում։

MediaHub-ը կապ հաստատեց բեռնափոխադրողների հետ։ Նրանցից մեկը, մասնավորապես, նշեց, որ գիշերվանից կանգնած են վրաց-ռուսական սահմանին, սակայն մուտքը ՌԴ տարածք դեռ չի թույլատրվում։ «Կարծես, որևէ խնդիր չկա ճանապարհների հետ կապված, վրացիներին թողնում են, իսկ մեզ՝ ոչ։ Հայկական համարանիշներով շատ մեքենաներ կան կանգնած, չգիտենք ի՞նչ անենք»,- ասաց մեր զրուցակիցը։ Հարցին, թե ինքն ի՞նչ ապրանք է փոխադրում, վարորդը պատասխանեց «հայկական արտադրության ամեն ինչ, հիմնականում մսամթերք»։

Մեկ այլ վարորդ իր վրդովմունքն է հայտնում, որ Ամանորին ընդառաջ այսպես են վարվում հայերի հետ։ «Մարդ չի ուզում աշխատի։ Ասում ենք՝ «ի՞նչի բաց չեք թողնում հայկական մեքենաները, ժամերով կանգնած ենք էս ցրտին, տեղի ծառայողները քմքծիծաղով ասում են` «գնացեք ձեր շնորհակալությունը հայտնեք ձեր վարչապետին»»,- ասաց նա։

MediaHub-ին հայտնի դարձավ, որ Հայաստանից Ռուսաստան էր արտահանվում ձկնամթերք, մսամթերք, միրգ-բանջարեղեն, անգամ տեղական արտադրության ծաղիկներ։ Այս ամենը, սակայն, առաջիկայում դժվար թե ՌԴ հասնի, քանի որ երկրի առաջնորդը հակառուսական շեշտադրումներով մի շարք հայտարարություններ երեկ արեց։ Եվ տուժում է ինչպես միշտ շարքային քաղաքացին։ Ցավոք, սա դեռ վերջը չէ….

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ