07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը գտել է ներդրումներ բերելու ճանապարհը. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով Հայաստանում նախատեսվում է տնտեսական ոլորտի հետ կապված նոր դատարան ստեղծել: Մասնավորապես իշխանության ներսում մտադիր են ձեւավորել Ներդրումների պաշտպանության դատարան: Սա ստեղծվելու է վերջերս ձեւավորված ու արդեն դատական համակարգում աղմուկ հանած սնանկության գործերով դատարանի փո­խարեն: Հիմա ցանկություն կա, որ Ներդրումների պաշտպանության դատարանը քննի ե’ւ սնանկության գործեր, եւ կորպորատիվ դատական վեճեր, եւ նման այլ հարցեր: […]

Հայաստանում ոչ մի բան տեղի չի ունեցել, գլոբալ խնդիրները դեռևս մնացել են. Բագրատ Ասատրյան

Տարեսկզբից ունեցել ենք տնտեսական ակտիվության տեմպերի անկում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ «Երևույթը կա, առայժմ դրա մակարդակը նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ բարձր է։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական և արտաքին գործոններ կան», – ասաց Բագրատ Ասատրյանը։ Նա նաև նշեց, որ հեղափոխության բացասական ազդեցություններն արդեն չեզոքացել են. «Իսկ այն դրական […]

Գլխավոր խնդիրն անկազմակերպ վիճակն է հենց կառավարության ներսում. տնտեսագետ

Հայաստանում տնտեսության ակտիվության թվերն այդքան էլ լավը չեն, բայց այդ թվերի վրա շատ կենտրոնանալ պետք չէ, խնդիրն այն է, թե ինչ էր սպասում հասարակությունը և ինչ է տեսնում այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Բաբկեն Թունյանը։ «Երբ ասում ենք, թե հիմա կա ստվերի դեմ պայքար, այդ պայքարն այս տնտեսական ցուցանիշների վրա պետք է արտացոլված լիներ։ […]

Թասիբ ունեցեք

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Նախորդ շաբաթ «Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել հիմնադրամ, որը մեզ է տրամադրել «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնագիրը: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ փոխվարչապետի կապը Փոխվարչապետների` կառավարության կայքում տեղադրված կենսագրություններից տեղեկանում ենք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011 […]

Իշխանությունը վերցրել է խայտառակ գործելաոճ, շատ դառնացած ենք. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միոությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:  –Պարոն Գքփգորյան, օրերս Նիկոլ Փաշինյանը խորհրդակ­ցություն էր հրավիրել քննար­կելու տնտեսության վիճակն ու զարգացման ուղիները: Հետաքրքիր է, որ առավել խոշոր 275 արդյունաբերական ձեռ­նարկությունների արտադրա­կան տվյալների մոնիթորինգի արդյունքում 9 ամսվա ընթաց­քում թողարկվել Է 875 մյրդ դրամի արտադրանք, որն ան­վանական արժեքով հավասար Է 2017-ի ցուցանիշներին: Տնտեսագետներն արդեն […]

Ի պատասխան փոթորիկ կստանան. Փաշինյանը՝ տնտեսության մեջ «քամի ցանողներին» գիտի

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործերը դե յուրե համարվում են ավարտված, և ՀՀ օրենսդրության համաձայն՝ գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է կամ նոր հանգամանք, կամ նոր երևան եկած հանգամանք, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Կարծում եմ՝ այդ հարցով տուժողների իրավահաջորդներն ավելի շատ ասելիք կունենան, որովհետև նրանք են գործի մանրամասներին ծանոթ», – ասաց Փաշինյանը։ […]

4 քրեական գործը վրան՝ նախարար է դառնում. հայ ժողովրդի պատմության մեջ նման բան չի եղել. 168.am

«Այն մարդիկ, ովքեր լափում են գյուղացուն հատկացված գումարները, հետո գալիս նախարար են դառնում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։ 168.am-ը խնդրեց հստակեցնել՝ նոր գյուղնախարարի՞ն նկատի ունի, սակայն, մեր զրուցակիցը հրաժարվեց կոնկրետ անուն նշել. «Համենայնդեպս, ես գիտեմ նախարար, որ 4 քրեական գործով հետաքննվում է, բայց նշանակվում է նախարար»։ Թե ո՞ր ոլորտի նախարար […]

Գազի գինը հնարավոր է բարձրանա

«Գազի համակարգում իմ պատկերացմամբ, մի փոքր տխուր պատկեր է արձանագրվում։ Ցավոք, այն պայմանագիրը, որը կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև, որն ԱԺ-ով վավերացվել է,  լավատեսություն չի ներշնչում՝ առ այն, որ այստեղ և հետագա համաձայնագրերում  արձանագրված  են մի քանի դրույթներ։ Այս մասին այսօր հայտարարեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի  նախագահ Միքայել Մելքումյանը՝ Գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում: «Առաջին, այսպես կոչված, 9 տոկոսանոց ներքին եկամտաբերության  նորմայի պահանջը, որը մինչև այս  տարվա վերջ պահանջում է մոդելային  պայմանագիր կնքել։ Իսկ սա հանգեցնելու է  սակագնի փոփոխության պրոբլեմի։ Սա նշանակում է, որ երբ հունվարիմեկից այլևս նոր պայմաններ են առաջ գալու, հայաստանյան կողմը պետք է բանակցելու բովանդակությունն այնպես ձևակերպի,  որը չտանի սակագնային քաղաքականության էլավելի լարման»,- ասաց Միքայել Մելքումյանը։ Երկրորդ անհանգստացնող խնդիրը , ըստ Մելքումյանի,  տարբեր համաձայնագրերով  ամրագրված այն դրույթն է, որ «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերությունը,  անկախ ամեն  ինչից, պետք է պահպանվի։ «Առաջիկայում, երբ կսկսվեն ծանր բանակցություններ գազի սակագնի սահմանման համար, իմ նշած դրույթները, համոզված եմ, պետք է վերանայվեն»,- ասաց Մելքումյանը։  

Տնտեսական անկում. կառավարությունը պետք է տեղից շարժվի. Ժամանակ

ՀՀ Ազգային վիճակագ­րական կոմիտեն հրապա­րակել է 2018թ. սեպտեմ­բեր ամսին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն շտապ հավաք­ված տվյալների ամփոփման՝ 2018թ. հունվար-սեպտեմբերին 2017թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ տնտե­սական ակտիվության ցուցա­նիշը (ՏԱՑ) կազմել է 106.5%: Նախորդ տարվա սեպտեմբե­րի նկատմամբ աճը կազմել է 100.2%, իսկ 2018թ. սեպտեմ­բերի աճը օգոստոսի նկատ­մամբ կազմել է 108.5%: 2018-ի հունվար-սեպտեմբեր […]

Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն և կանխատեսելի երկիր. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին: Նախագահ Սարգսյանը բարձր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի