27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մանր գործարարների կաշին քերթելով էլ՝ տնտեսական անկում. Իրավունք

Տնտեսագետ Բաբկեն Թունյանն էլ նկատել է հետեւյալ զարմանալի հանգամանքը. «Տնտեսական ցուցանիշները մտահոգիչ են: Երբ մենք ասում ենք, որ հիմա կա ստվերի դեմ պայքար, դա տնտեսական ցուցանիշների վրա գոնե պետք է արտացոլված լիներ: Մենք ու­նենք 0,2 տոկոս տնտեսական աճ, եթե ստվերի դեմ պայքար եղել է, այդ թիվն իրականում պետք է ավելի մեծ լիներ: Իսկ եթե ստվերի դեմ պայքար կա եւ ներառ­ված է, նշանակում է՝ տնտեսական ակտի­վության ցուցանիշն ավելի ցածր է»:

Եվ, ի դեպ, ստվերի կրճատումն էլ մանրա­մասն ուսումնասիրել է երիտասարդ տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ ար­ձանագրելով ստվերից դուրս գալու հատկապես մեծ ցուցանիշ, մանր ու մի­ջին բիզնեսի ոլորտում: Այսինքն՝ ստացվում է, որ անգամ հարկահանների միջո­ցով մանր գործարարների կաշին, բա­ռիս բուն իմաստով, քերթելու գնով մեր թրաշամանուկների կառավարությունը ոչ միայն տնտեսական աճ չեն ապահո­վել, այլ ընդամենը դրա հաշվին քողար­կել են բավականին մեծ տնտեսական անկումը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ