20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Եկամուտների համընդհանուր հայտարարագրում կլինի, բոլորը կդառնան հարկատու

Հարկային օրենսգրքում փոփոխություններով, 18-65 տարեկան՝ ID քարտ (հանրային ծառայությունների համարանիշ) ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները եկամուտների հայտարարագիր կունենան: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նախատեսվում է, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարից:

«Եկամուտների համընդհանուր հայտարարագրում կլինի, բոլորը կդառնան հարկատու», — նշել է Անանյանը:

Հարկային օրենսգրքում փոփոխություններով, ID քարտերը կուտակային կդառնան. տարեկան կտրվածքով կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի (cashback):

Հսկիչ դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) կնույնականացնեն գնորդին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ