Պետք է տեսնել, թե ով է ավելի լավ առաջարկ անում. Գագիկ Ծառուկյանը՝ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներից ընտրել նրան, ով ավելի լավ առաջարկներ կանի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասին ասաց հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստում: «Մենք այստեղ թշնամիներ չենք: Հարկավոր է ներկայացնել հարցը, խնդիրը, հասկանանք ում առաջարկները պետության համար ավելի օգտակար կլինեն, ոչ ոք էլ դեմ չի լինի: […]