14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՊԵԿ նախագահի նկատմամբ պետք է հայտարարվի քրեական հետապնդում

 
«ՊԵԿ-ը պատժում է երկրում կոռուպցիոն և հարկային հանցագործությունների վերաբերյալ ՀՀ Վարչապետին տեղեկություններ տրամադրողներին ». այս մասին նշեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
 
«Բանն այն է, որ 2018 թվականի հունիսի 1-ին ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ նշանակված և ընդամենը մեկ ամիս պաշտոնավարած Կարեն Կարապետյանի նկատմամբ ՊԵԿ-ը նշանակել էր ծառայողական քննություն, որից հետո ՊԵԿ նախագահը բանավոր կասեցրել էր Կարեն Կարապետյանի գործունեությունը».-նշեց Կարեն Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ ընդգծելով, որ պատճառը եղել է Կարեն Կարապետյանի կողմից հարկային հանցագործությունների սխեմաների բացահայտումը և վարչապետին ներկայացնելը:
 
Ըստ Տիգրան Հայրապետյանի` բացահայտված կոռուպցիոն սխեմաները մեծ առումով վնաս են հասցրել տեղական արտադրողին, ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ և պարարտ հող հանդիսացել՝ բյուջեից միլիարդավոր գումարների մսխման համար:
 
Այս մասին Կարեն Կարապետյանը ժամանակին ահազանգել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն գործին ընթացքտալու փոխարեն ՊԵԿ վերադասը փորձել է այսպես ասած՝ հաշվեհարդար տեսնել Կարեն Կարապետյանից՝ ՊԵԿ գաղտնիք հանդիսացող փաստերը վարչապետին ներկայացնելու համար:
 
Ըստ փաստաբանի` ստուգումների արդյունքում բացահայտված կոռուպցիոն սխեմաների հիմքով պետք է հարուցվի քրեական գործ, իսկ ՊԵԿ նախագահի նկատմամբ հայտարարվի քրեական հետապնդում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ