29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի դահլիճում տխուր է, ժպիտ չկա, իսկ դա նշանակում է՝ հաճույք չենք ստանում մեր աշխատանքից

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը կարծում է, որ տնտեսական հեղափոխության սահմանումը պետք է տալ, քանի որ այդ հասկացության ընկալման տարբերություններ կան:   «Հայաստանում բացառիկ հնարավորություն ունենք մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմնական գործոն: Մենք հստակ հայտարարում ենք, որ Հայաստանում ոչ թե կապիտալն է տնտեսական աճի շարժիչ ուժը, այլ մարդկային ստեղծարար ուժը: […]

Պարտադիր է գնանք իրենց սենյակներում իրենց հետ խոսե՞նք, որ ասենք՝ արի դու քվեարկի, հետո քեզ մի հատ պորտֆե՞լ կտանք. Ալեն Սիմոնյանը՝ Մարուքյանին

«Կառավարությունը մեր կուսակցության կառավարությունն է, ակնհայտ է, որ մենք կողմ կքվեարկենք, որովհետեւ կասկած չունեմ, որ ես ու իմ գործընկերները նույնպես կիսում են այն մտահոգություններն ու այն տեսլականը, որը կա կառավարության ծրագրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա զարմացած էր ընդդիմադիրների պահանջից, թե նախապես մեզ հետ քննարկեին կառավարության ծրագիրը, նոր տանեին նիստերի դահլիճ: […]

Ջանջուղազյանին փորձել են գայթակղել կոռուպցիայով, բայց չեն կարողացել /տեսանյութ/

Լրագրողները Ազգային Ժողովում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեցին՝ ֆիննախում կոռուպցիոն ռիսկ կա՞, որ պարգևավճարներով փորձեն այդ ռիսկը նվազեցնել, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահն ասում էր՝ իրենց մոտ կոռուպցիոն ռիսկ կա, դրա համար պիտի ՊԵԿ աշխատակիցները բարձր վարձատրվեն, պարգևատրվեն, որ կոռուպցիոն գործարքների չգնան։ «Ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ մեխանիզմը փողը չի, դրա […]

Կարող է լինել նաև այլընտրանքային զարգացում. Ջանջուղազյանը՝ կառավարության ծրագրի մասին /տեսանյութ/

Կառավարության ծրագրի համար պատասխանատու է կառավարությունը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա՝ քննարկումները ԱԺ-ում շարունակվում են և չի բացառվում որևէ զարգացում: Նա տրամաբանական համարեց, որ ընդդիմությունը կարող է դեմ քվեարկել կառավարության ներկայացրած ծրագրին. «Պետք է շատ ըմբռնումով վերաբերել նրան, որ կարող է լինել նաև այլընտրանքային զարգացում»:

Երբ խոսում եք 70% ձայն հավաքելուց, հիշեք՝ 1991թ. Տեր-Պետրոսյանը 83% ձայն ուներ, բայց ժողովուրդը հետո հիասթափվեց

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այսօր ունեցած իր ելույթում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նախ նշեց, որ ավելի առարկայական ու կետային ելույթ էր պատրաստել, բայց վարչապետի ելույթից հետո ստիպված եղավ կոնցեպտուալ փոփոխություններ կատարել իր ելույթի մեջ՝ նշելով՝ վարչապետն իր Կառավարության ծրագիրը ներկայացրեց շատ էմոցիոնալ, քաղաքական, գրեթե իր հանրահավաքային ելույթների պես, բայց այդ ելույթի […]

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Գործարանի աշխատակիցները փետրվարի 8-ին նամակ էին գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Զուգահեռ կազմակերպել էին ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել էր Կառավարություն: Ստորագրահավաքին մասնակցել էր 5839 մարդ՝ աշխատակիցներ և հարակից համայնքների բնակիչներ: Նամակում նշված էր, որ գործարանի աշխատանքի ընդհատումը բոլորին ծանր հարված է հասցրել, մեծ մասն ունեն վարկեր […]

Գազի գինը կբարձրանա՞. Փաշինյանի պատասխանը

2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինելու, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Պատգամավորը փորձում էր հասկանալ՝ ինչպե՞ս է փոխհատուցվելու Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումը սպառողների համար այն դեպքում, երբ դեռ ՌԴ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ սուբսիդավորում բյուջեից չի լինելու: Պատգամավորը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի