29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչու Փաշինյանը չի բարձրացնում թոշակները. Իրատես

«Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխի եկամուտը ավելի կարևոր է, քան պետական եկամուտը, Հայաստանի Հանրապետությունում շոշափելիորեն թոշակ չի ավելանա, 300, 500, 1000 դրամով՝ գուցե, բայց պրոբլեմն այն է, որ այսօր Սերժ Սարգսյանի և նրա կլանի եկամուտներն ավելի կարևոր են համարվում»։ Մեջբերումը Նիկոլ Փաշինյանի՝ 2016 թ. սեպտեմբերի 18-ի խոսքից է: Թվում է` դրանց հեղինակը, որն արդեն պետության […]

Ով է միլիոնատեր Մաշադյանների առաջընթացի տանիքը. Իրավունք

Օրերս մամուլում տարածվեց տեղեկություն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ: Չնայած երիտասարդ տարիքին, Մաշադյան կրտսերն արդեն միլիոնատեր է, թեպետ հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը՝ դեռեւս 23 տարեկան է եւ եւս եղել է պետական աշխատանքի: Ինչեւէ, ոչ ավել, ոչ պակաս պաշտոնը ստանձնելու պահին Հ. Մաշադյանը հայտարարագրել է […]

Վարորդները ժամանակ են տվել քաղաքապետին. Երեւանի տրանսպորտային ցանցը կաթվածահար է.

Այսօր առավոտից մայրաքաղաքի տրանսպորտային շարժը կաթվածահար է: «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն։  Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2018թ. դեկտեմբերի 26-ին Թարփոշյանն իր կամքով աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, աշխատանքից ազատելու հրաման դեռևս չկա: Սակայն պարկում հավաքված վարորդները նշում […]

Կառավարության ծրագիրը ընդունվեց. դեմ էր 37 պատգամավոր

Ազգային ժողվում քվեարկության դրվեց ՀՀ կառավարության ծրագիրը։ Խորհրդարանը 82 կողմ, 37 դեմ ձայնով ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը։ Նշենք, որ կառավարության ծրագրին դեմ քվեարկելու մասին հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էլ ասել էր՝ դեմ կքվեարկեն կառավարության ծրագրին, եթե իրենց առաջարկներն անտեսվեն։ Հիշեցնենք՝ փետրվարի 8-ի կառավարության նիստում, երբ հաստատվեց Կառավարության ծրագիրը, վարչապետ Նիկոլ […]

Դեմներդ ու կողքերդ նայեք, բա որ հեղափոխություն չի եղել, 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ. Փաշինյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը

Մեր կառավարությունը հավատի սիմվոլն է, ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնեչցրած այն քննադատություններին, որ քաղաքացին պիտի հավատա ինքն իրեն. «Մենք մեր առաքելությունը համարում ենք, որ քաղաքացին իրեն հավատա, տնտեսության, քաղաքականության մեջ, ինքն իրեն հավատա՝ իր դարդերը ոտատակ տալու, իր խեղճությունը հաղթահարելու մեջ, և մեզ ասում են՝ դուք պատասխանատվությունը քաղաքացու […]

Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ դեմ են կառավարության ծրագրին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՀՀ կառավարության ծրագրին։ ««Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու այս նախագծին, միայն կառուցվածքը կառավարության բավարար է, որ մենք դեմ քվեարկենք՝ առանց ծրագիրը կարդալու», – ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նա ընդգծեց՝ քննադատությունները իշխանությունը պետք է հանդուժողականությամբ լսի՝ առանց նեղանալու։ «Բա մեր դերն ինչի՞ համար է։ Ասում եք՝ […]

Բլա–բլա, լոլո և այլն… Կառավարության ծրագրում ինչ կոնկրետ է, այն ճիշտ չէ, իսկ ինչ ճիշտ է, կոնկրետ չէ. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին livenews.am, factor.am, 1in.am և ad.am կայքերի շնորհիվ իմ կողմից մանրամասն քննվել են ծրագրի առանցքային կետերը։ Ստորև բերվում են այն դիտարկումները, որոնք մինչ օրս հնարավորություն չի եղել հնչեցնել։ Ընդհանրապես, որպես կանոն, այդ ծրագրում ինչ կոնկրետ է, այն ճիշտ չէ, իսկ ինչ ճիշտ է՝ կոնկրետ […]

Ուշագրավ փոփոխություններ խոշոր հարկատուների ցանկում. Ժողովուրդ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հազար խոշոր հարկատուների ցանկը: Անցած տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 42 մլրդ 222 մլն 227 հազար դրամ: […]

Ով է խաբում հպարտ քաղաքացիներին. թոշակներն ու ուսուցիչների աշխատավարձերը չեն վճարվել. 168 Ժամ

Ինչո՞ւ դեռ երեկվա դրությամբ չէին տրվել ուսուցիչների աշխատավարձերն ու մեկուկես ամիս թոշակի սպասող թոշակառուների չնչին գումարները։ Այս հարցը թեև օրեր շարունակ պետական գերատեսչությունների ղեկավար կազմին տրված հսկայական պարգևավճարների թեմային զուգահեռ քննարկվում էր հասարակության շրջանում և սոցիալական ցանցերում, սակայն հասկանալի չէր, թե խնդիրն ինչում է։ Երեկ թերթին հայտնի դարձավ բուն պատճառը։ 2018թ. պետական բյուջեի հարկային եկամուտների […]

ԱԺ-ն քննարկում է կառավարության ծրագրի ու կառավարության կառուցվածքի մասին նախագծերը /Ուղիղ/

ԱԺ-ն այսօր առաջին նստաշրջանի հերթական նիստը սկսել է ծրագրի վերաբերյալ խմբակցությունների անունից ելույթներով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից հետո կառավարության ծրագիրը կդրվի քվեարկության:  Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ  ՀՀ կառավարության ծրագրով ազդարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին:   ԱԺ նիստի օրակարգում է նաև  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի