05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Все пропало, клиент уезжает, гипс снимают…՛՛ Նիկոլ Փաշինյանը հեգնում է լրատվամիջոցներին /տեսանյութ/

Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ բողոքներ են ստանում մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների տարբերություններ կան:

Նա նշեց, որ դա կապված է խտության հետ, բայց նույն քաշի գազը տարբեր ծավալներ կարող է ունենալ, և խնդիրը լուծելու համար գազը պետք է լցնել կիլոգրամով: Նա արձանագրեց, որ գազի ակցիզի ավելացում չկա, պարզապես ծավալի նույն չափաբաժինը տրանսֆորմացվում է քաշի. «Բացարձակ որևէ հարկային ավելացում չի լինում»:

Վարչապետը հարցադրում արեց՝ արդյո՞ք այս փոփոխությունը կարող է բերել գազի գնի ավելացման, և ինքն էլ պատասխանեց՝ եթե գազի գնի ավելացում լինի, կնշանակի, որ գազալցակայանները հայտարարում են, որ մինչ այս բոլոր սպառողներին խաբել են, և սա պետք է լինի հարկային մարմինների ուշադրության կենտրոնում:

Միաժամանակ Փաշինյանը հավաստիացրեց, որ, եթե նույնիսկ գազի գինը բարձրանա, սպառողները չեն տուժում, որովհետև X գումար վճարելով՝ կստանա այնքան գազ, որքան ենթադրում էր, որ պիտի ստանա, մինչդեռ նախկինում X գումարի դիմաց ստանում էր X-Y քանակի գազ.

«Հետևաբար՝ սպառողի շահերը ոչ միայն չեն ոտնահարված, այլև պաշտպանված են: Ես սա ասում եմ, որովհետև համոզված եմ, որ հեսա ձեզ հայտնի շրջանակների լրատվամիջոցներն էսօր մեծ փոթորիկներ են ստեղծելու դաշտում, որ՝ ա՛յ, հերթական թանկացումը, կառավարությունն էս արեց, էն արեց, ՛՛все пропало, клиент уезжает, гипс снимают՛՛, և էս կարգի այլ բաներ: Էնպես որ` շատ կարևոր է սա արձանագրել»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ