Վարորդները ժամանակ են տվել քաղաքապետին. Երեւանի տրանսպորտային ցանցը կաթվածահար է.
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/02/hayk-marutyan-634x445.png)
Այսօր առավոտից մայրաքաղաքի տրանսպորտային շարժը կաթվածահար է: «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն։
Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2018թ. դեկտեմբերի 26-ին Թարփոշյանն իր կամքով աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, աշխատանքից ազատելու հրաման դեռևս չկա:
Սակայն պարկում հավաքված վարորդները նշում են, թե Հայկ Մարությանը հանդիպել է իրենց հետ, վստահեցրել, որ դիմումը չի բավարարվելու, սակայն հետո միտքը փոխել է։ Ավելին, նոր տնօեր է նշանակվել: Վարորդները 3 ժամ էին տվել խնդիրը լուծելու համար, սակայն նրանց պահանջը չէր կատարվել: