19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուշագրավ փոփոխություններ խոշոր հարկատուների ցանկում. Ժողովուրդ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հազար խոշոր հարկատուների ցանկը: Անցած տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 42 մլրդ 222 մլն 227 հազար դրամ:

Ամենաուշագրավն այն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է 50 տոկոսով նվազեցրել հարկերը: Եթե 2017 թվականի չորրորդ եռամսյակում ընկերությունը զբաղեցրել է հազար խոշոր հարկատուների ցանկի 3-րդ տեղը` վճարելով 22 մլրդ 36 մլն դրամ հարկ, ապա նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին այն 11-րդ տեղում է` վճարած 12 մլրդ 69 մլն դրամով:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ