27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանն իրեն է վերագրում նախորդ կառավարության հաջողությունը. AntiFake.am

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նրան հաճախ մեղադրում են այն բանում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն է վերագրում նախորդ իշխանությունների ծրագրերի և գործողությունների հաջողությունները։ AntiFake.am-ը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանը նաև իրեն է վերագրել Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի գործարկման` Կարեն Կարապետյանի կառավարության հաջողությունը՝ նույնությամբ կրկնելով էլեկտրագնացքի գործարկման հետ կապված գործողությունները։ Եվ այսպես, դեռևս 2018 թվականի փետրվարի 28-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, […]

ՖԲ գրառումներին չի պատասխանում ՖԲ արքա վարչապետի «ծառա» ՊԵԿ ղեկավարը

ՊԵԿ ղեկավարության կրավորական պահվածքը շարունակվում է Այս անգամ վարչապետի «է ես ինչ անեմ, թող չխոսար» ապտակը ստանալու է ՊԵԿ մամուլի վարչության ձևաթղթի թագուհին, Լուսինե Մկրտչյանը։ Դե որովհետեւ ՖԲ գրառումներին չի պատասխանում ՖԲ արքա վարչապետի «ծառա» ՊԵԿ ղեկավարը։ «Պրոֆեսիոնալիզմ» բառի բոլոր իմաստային դրսևորումներից հեռու տիկինն այս անգամ հանցագործության վերաբերյալ հաղորդում տալու իրավական ուղիներից է խոսում։ Ու […]

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը՝ արտոնյալ պայմաններով

2019-ի ապրիլի 17-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ,այլ պաշտոնատար անձինք և հյուրեր: Նորաբաց «Աբովյան» մասնաճյուղն իր դռները բացեց հաճախորդների առջև Կոտայքի մարզում, ք. Աբովյան, Սահմանադրության հրապ. 7/2 հասցեում: Այն Բանկի թվով յոթերորդ մասնաճյուղն է մարզային ցանցում, որն աշխատելու է շաբաթական 5 […]

Ինչ գրած է ձեր դիմումներում, բոլորը պատռեք, թափեք. Ծառուկյանը՝ ցեմենտի գործարանի աշխատակիցներին

16 տարի միշտ հարգել, լսել եմ և ձեր ցանկացած բարձրացրած խնդրին լուծում եմ տվել, «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։  «Ծառուկյանը լիարժեք տիրապետում է խնդրին և դրա լուծմանը։ Երբ Իրանում ցեմենտի գործարան չկար, իրենց մեքենաները օրերով կանգնում էին, որ մեզանից ցեմենտ տանեին։ Այս տարիների ընթացքում աշխատել ենք, տարեկան 7-10 […]

Տնտեսությանը կազմակերպված վնաս հասցնելու միտում եմ տեսնում. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ Գերագույն մարմնի Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում դաշնակցական Արծվիկ Մինասյանը, խոսելով ցեմենտի արտադրության մասին նշեց, որ Հայաստանում առկա ցեմենտը չի համապատասխանում որակյալ շինարարության համար նախատեսված ստանդարտներին: Ըստ նրա, պետք է ցեմենտի համապատասխան որակը ապահովող կանոնակարգ մշակել։ Արծվիկ Մինասյանի խոսքով, ցեմենտի արտադրության համար ծախսվող ռեսուրսները, մասնավորապես՝ էլեկտրաէներգիան և գազը, տրամադրվում է սպառողի համար նախատեսված […]

Սերժ Սարգսյանը երբեւիցե չգնաց այդ քայլին. Հրապարակ

Ցեմենտի գնի խնդիրը միշտ էլ եղել է. դրսի արտադրանքն ավելի էժան է եղել, քան տեղականը` օբյեկտիվ պատճառներով։ Եթե հիշում եք` Տիգրան Սարգսյանի կառավարությունը նույնպես բարձրացրեց դրսից էժան կլինկերի (ցեմենտի հումքի) ներմուծման հարցը, սակայն Սերժ Սարգսյանը ստոպ տվեց այդ նախաձեռնությանը, որովհետև տեղական արտադրողը տուժում էր։ Անգամ այն ժամանակ, երբ ահավոր լարվել էին Սերժ Սարգսյանի և Գագիկ […]

Կմնան գործազուրկ, ո՞ւմ համար է աշխատում Ալեն Սիմոնյանը. Իրավունք

Թերթի տեղե­կություններով՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Վի­ճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (որով սահմանվում է, որ անմիջականորեն (խա­ղասրահի միջոցով) տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումների միջոցով, վի­ճակախաղ կարող է կազմակերպ­վել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի քաղաքներում), ամենևին էլ պատահական չէ: Ըստ շրջանառվող լուրերի՝ պարոն Սիմոնյանը իր այս նախագծով փոր­ձում է հետագայում ճանապարհ […]

Արդյունաբերական հսկաները փակման վտանգի առաջ են կանգնած. Ժողովուրդ

Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող արդյունաբերական հսկաները՝ «Արարատ ցեմենտ»-ը և «Հրազդան ցեմենտ»-ը, փակման վտանգի առաջ են կանգնած: Պատճառը հարևան Իրանից մեծ քանակու­թյամբ ներկրվող ցեմենտն է, ինչի հետևանքով զգալի նվազել են տեղական ցեմենտի իրացման ծավալները: Ու թեև երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացավ գործադիրի ներկայաց­րած օրենսդրական նախաձեռնությունը ներկրված ցեմենտի մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ, բայց կա մեկ այլ խնդիր, […]

Պատասխան տալու եք հաստատ. Արփինե Հովհաննիսյանը՝ Դավիթ Անանյանին

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի դիտարկում. Ինչով պետք է զբաղվի ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, իսկ ինչով՝ ոչ: 2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՊԵԿ-ը ներկայացրել եւ հիմա էլ լրամշակում է փոփոխությունների նախագիծ, որով ցանկացած ՀԿ պետք է հրապարակի օրենքով սահմանված հաշվետվությունը, մինչդեռ գործող կարգավորմամբ նման պարտականություն ունեն միայն հանրային միջոցներից ֆինանսավորվող ՀԿ-ները։ 2016 թվականին […]

Ամերիաբանկը հայտարարում է «Ապրիր հայերեն» արշավ

Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 17-ից հայտարարում է «Ապրիր հայերեն» արշավ, որը նպատակ ունի նպաստել հայրենական արտադրության  ու ճանաչմանն ու զարգացմանը: Բոլոր նրանք, ովքեր ս.թ. ապրիլի 17-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկում կներդնեն դրամային բանկային ավանդ, կստանան հաճելի անակնկալ՝ հայրենական ընկերության կողմից արտադրված նվեր: Մասնակցելով «Ապրիր հայերեն» արշավին՝ հաճախորդները կստանան նաև հետևյալ հնարավորությունները. անվճար բացել մեկական հաշիվ ՀՀ դրամով ևարտարժույթով անվճար ստանալ Օնլայն/Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի