26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երևանի քաղաքապետարանը աղբատար մեքենաներ կգնի. ընդդիմությունից հակադարձում են՝ գնման մրցույթ չի կայացել

Երևանում աղբահանությունը և սանմաքրումը պետք է պատշաճ մակարդակի բերվի: Դրա համար քաղաքային իշխանությունն անելու է ամեն ինչ, այդ թվում, դիմելով հրատապ, տեղ-տեղ կտրուկ, բայց բացառապես օրինական միջոցների:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա տեղեկացրել է, որ կառավարության ապրիլի 18-ի նիստում կքննարկվի «մեկ անձից» գնման ընթացակարգով Երևան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպելու հնարավորություն տալու հարցը։

«Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Երևանի քաղաքապետարանի՝ այս տարվա փետրվարին կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկվել է, արդյունքում հարցը քաղաքապետարանի հայցով գտնվում է դատական վարույթում, և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները:

Երևան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով, և դրանով պայմանավորված՝ առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս: 

Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, առաջարկվում է աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով»,-գրել է նա:

Գրառմանն անդրադարձել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Ենոքյանը՝ հարցնելով՝ գնման մրցույթ եղե՞լ է. ումից են ձեռքբերվելու մեքենաները:

Թեհմինա Վարդանյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի ավագանում «Իմ Քայլը» խմբակցության անդամներ, գիշերով, ակտիվորեն հայտարարություն եք տարածում, որ քաղաքապետարանը պատվիրել է ՆՈՐ՝ թվով 24 աղբատար մեքենաներ և ևս 5-ը կպատվիրվի առաջիկայում։

Գրառումների տակ հարցնում ենք՝ ումի՞ց է պատվիրվել, ասում եք՝ մրցույթում հաղթողից; Մեկնաբանություններում լինք ենք խնդրել։

Եվս մեկ անգամ խնդրում, բացեք աչքերս, մրցույթ եղե՞լ է, ի՞նչ հիմքով է պատվիրվել և ու՞մ։

Եթե հիմքեր չներկայացնեք, սա ես կորակավորեմ որպես քաղաքային իշխանության կողմից հերթական ամենաթողություն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ