27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետությունն իրավունք չունի մի կողմ քաշվել «Արարատցեմենտի» դեպքում. Գ. Մինասյան

 ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանին զարմացնում է այն փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  մասնակցում է «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացմանը և մի քանի օր հետո ընկերության ղեկավարին ձերբակալում են՝ հարկերը չվճարելու համար։  «Մի՞թե վարչապետը  երբ գնում էր գործարանի բացմանը չգիտեր, որ հարկերը չեն վճարել»,-ասում է նա։  Ըստ նրա՝ «Սպայկա» ընկերության հետ կապված պետության գործողությունները […]

Բենզինը թանկացավ

Նավթի միջազգային գները նվազում են, մինչդեռ Հայաստանում բենզինը թանկանում է: Վերջին թանկացումը տեղի ունեցավ երկու օր առաջ: Այս պահին ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 420 դրամով 410-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը 440 դրամ է:  

Մի քանի օրից տեսուչները կստանան աշխատանքից ազատման ծանուցումները. Ժողովուրդ

Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձելու է գազի սակագինը բնակչության համար անփոփոխ պահել հայ-վրացական սահ­մանին 15 դոլարով բարձրանալուց հետո, սակայն սա իրականացնելու է՝ նվազեցնելով ծախսերը: Այդ ճանապարհին «Գազպրոմ Արմենիան» կրճատելու է աշխատակիցների թիվը: Բայց նրանք կրճատումներն անելու են ոչ թե կենտրոնական ապարատի, այլ տեսուչների հաշվին: Օրաթերթի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման […]

Կրճատվել է 25 000 աշխատատեղ. 168 Ժամ

Չնայած Հայաստանում աշխատատեղերի փակման վերաբերյալ խոսակցությունների պակաս չկա, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում երբեմն-երբեմն հայտարարելու մի քանի տասնյակ հազարով աշխատատեղերի ավելացման մասին։ Սա շատերի մոտ գուցե տարակուսանք է առաջացնում, բայց փաստն այն է, որ այդպես էլ կա. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցված աշխատատեղերի քանակը Հայաստանում իսկապես […]

Հերթական վարչապետական սուտը. որտե՞ղ փնտրել 50 000 նոր աշխատատեղերը

«Երբ սուտը հաճախ է կրկնվում, ընդունվում է ճշմարտության տեղ»․ սա ֆաշիստական Գերմանիայի քարոզչական մեքենայի ոսկե կանոներից է։ Գեբելսյան այս «ճշմարտությունը» «ամենօրյա ռեժիմով» կիրառում է ներկայում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդը, գրում է Yerevan.Today-ը: «Վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել, եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ»՝ ԵԽԽՎ լիարգումար նիստում Նիկոլ Փաշինյանի […]

Ո՞ւր է Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը. հայտարարություն

Այսօրվա իշխանությունների օրոք ՀՔԾ-ն 9 ամիս շարունակ փորձում էր ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային լեգենդին՝ այն է հաշվիների վրա 800 մլն դոլար ունենալու հեքիաթին, որևէ փաստացի հիմնավորում տալ։ Անարդյունք։    Ընդգծենք՝ «օֆշորային սկանդալի» գործով հետաքննություն իրականացվել էր նաև նախորդ իշխանությունների օրոք։     Ընդ որում՝ թե՛ նախկինում, թե՛ այսօր գործը վարում է նույն քննիչը, […]

1000-ից ավել հպարտ քաղաքացիներ կդառնան գործազուրկ

Նույնիսկ էն ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամի ժամանակ Ծառուկյանը «Արարատցեմենտ» -ից ոչ մեկին չկրճատեց, բայց Նիկոլի կառավարության փայլուն որոշումների արդյունքում «Արարատցեմենտը» կանգնած ա փակվելու շեմին, իսկ 1000-ից ավել հպարտ քաղաքացիներ կդառնան գործազուրկ․․․․ Թե բա 50 000 աշխատատեղ ենք բացել․․․ Հետո էլ նեղանում ա Նիկոլը , որ ասում ենք ստախոս ա, պոպուլիստ ա, դեմագոգ ա․․․․ Մենուա Հարությունյան  

Ի՞նչ եղավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում 60 մլն դոլարի չարաշահումը։ Հեղափոխությունն այդպես էլ երկաթուղի չհասավ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Դարձյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մասին» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել՝ անդրադառնալով երկաթուղայիններից ստացած ահազանգին. «Ես շարունակում եմ ահազանգեր ստանալ երկաթուղայիններից, ովքեր մտահոգ են իշխանության լռությամբ։ Մարդիկ հանգիստ չենք կարող նստել իրենց տեղերում, ի՞նչ եղավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում 60 մլն դոլարի չարաշահումը։ Հեղափոխությունն այդպես էլ երկաթուղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի