29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ գրած է ձեր դիմումներում, բոլորը պատռեք, թափեք. Ծառուկյանը՝ ցեմենտի գործարանի աշխատակիցներին

16 տարի միշտ հարգել, լսել եմ և ձեր ցանկացած բարձրացրած խնդրին լուծում եմ տվել, «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

 «Ծառուկյանը լիարժեք տիրապետում է խնդրին և դրա լուծմանը։ Երբ Իրանում ցեմենտի գործարան չկար, իրենց մեքենաները օրերով կանգնում էին, որ մեզանից ցեմենտ տանեին։ Այս տարիների ընթացքում աշխատել ենք, տարեկան 7-10 մեքենա ենք նվիրել աշխատողներին, նույնիսկ կոմունիստների ժամանակ այդպիսի բան չի եղել։ Գնահատել ենք աշխատողներին», – ասաց Գագիկ Ծառուկյանը։

 Նա նշեց, թե դեմ է եղել կրճատումներին՝ ասելով, թե «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Արարատում աշխատող միակ գործարանն է։

«Իսկ Ազգային ժողովում հանձնաժողովն առաջարկում է՝ թող 400 կամ 1000 ընտանիք էլ անգործ մնա, բայց ոնց կարելի է այդպես։ Ես առողջացման ծրագիր եմ առաջարկում, որ քայլ կատարեն, մարդկանց մատից փուշ հանեն, հնարավորություն տան, որ մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել։ Հիմա Իրանից ավելի էժան ցեմենտ է գալիս։ Նախորդ կառավարության ժամանակ 200 դոլար տուրք էին դրել, «յոլա» ենք գնացել, խնդիր չկար, հետո նոր իշխանությունը եկավ, տեղյակ չի խնդրից, տուրքը հանեցին։ Հիմա ասում են՝ թող կլինկերը տուրք չվճարի, ցեմենտի գումարը վճարի։ Մենք էլ ասում ենք՝ եթե այդպիսի որոշում ես ընդունել, ուրեմն մենք էլ կլինկեր կբերենք, որ գործարանը չխորտակվի։ Ես նեղացած եմ հանձնաժողովից՝ ինչու եք ամեն ինչ թողնում Ծառուկյանի վրա, այս երկրում մի հատ Ծառուկյան կա՞։ Ես բարկացած եմ եղել, ձեզ դիմումներ եմ տվել», – ասաց Ծառուկյանը։

Նա ասաց, որ վաղն էլ խորհրդարանում բարձրացնելու է այս հարցը։

«Ինչ գրած է ձեր դիմումներում, բոլորը պատռեք, թափեք», – ասաց Ծառուկյանը ցեմենտի գործարանի աշխատակիցներին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ