Մինչեւ հեղափոխությունը անգամ դատարանով լուծել եմ էդ հարցը, այսօր օրենքով են ուզում կասեցնել. բողոքի ակցիա /տեսանյութ/
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում շարժական սրճարանների սեփականատերերը՝ հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ակցիայի մասնակից Արեն Մելիքյանը տեղեկացրեց, որ ապրիլի 19-ից Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հրահանգով իրենց շրջիկ սրճարանները հոսանքազրկել են և թույլ չեն տալիս աշխատել, 47 տնտեսվարող սնանկացել է, 120 մարդ գործազուրկ է դարձել: «Տեղ են ազատում, որպեսզի մոնոպոլիստ գա: […]
ՀՀ կառավարությունը նախատեսում է բավարարել «Ալեքս Տեքստիլ» ընկերության կողմից ներկայացված հայտը և գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտրամադրի։ Նախագիծը ներկայացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ որոշման նախագծի՝ «Ալեքս Տեքստիլի» կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրության մեջ։ Ներմուծվող […]
Պաշտոնական թվերով անգամ՝ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանի տրանսպորտի գործունեության հետ կապված՝ լինի դա բեռնափոխադրումներ, թե ուղևորափոխադրումներ, անկում է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները, անցած տարվա համեմատ, նվազել է 61.4 տոկոսով: Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների անկումը կազմում է 73.5 տոկոս: Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ նպատակի դիտարկելիս տեսնում ենք, որ արտահանումը աճել է 5.6 տոկոսով, ներմուծումը՝ 29.4 տոկոսով, իսկ […]
Մայիսի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում գազը սկսեց վաճառվել ոչ թե ծավալով, այլ կշռով: Չնայած պնդումներին, թե գազը չի թանկանալու, այն թանկացել է առնվազն 10 տոկոսով, եւ դրա դեմ հնարավոր չէ պայքարել անգամ վարչական լծակների կիրառմամբ: Խնդիրն այն է, որ հարկման նոր համակարգի դեպքում ավելանում է գազալցակայանների կողմից պետությանը վճարվող ավելացված արժեքի հարկը, այն այլեւս հնարավոր […]
ՀՅԴ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենց գրասենյակը վերջերս իրականացրել է հսկայածավալ ուսումնասիրություն աշխատանքի իրավունքի ոլորտում, և այդ ուսումնասիրության արդյունքներն ամփոփ ներկայացվել ու տրամադրվել են լրատվամիջոցներին: Ըստ նրա` աշխատանքային հարաբերությունները հանրության լայն զանգվածներին են վերաբերում ու բավական բարդ են, որովհետև այդտեղ տարբեր շահեր են […]
Մայիսի 1-ին շատ երկրներում նշվում է Աշխատանքի միջազգային օրը: ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ վերջին մեկ տարում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտի բարեփոխումները մղված են երկրորդ պլան: Վերջինս ընդգծեց՝ դա երևում է նաև Կառավարության ծրագրում: «Պետք է արձանագրենք, որ աշխատանքի ոլորտում ՀՀ-ն սկսած 2004 թ.-ից ստանձնել է […]
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է աշխատատեղերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։ «Վերջերս Բրյուսելում լրատվամիջոցներով ու լայվով վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ի հունվարին՝ 2018-ի հունվարի համեմատ 50141 աշխատատեղ է ստեղծվել։ Էկոնոմիկայի նախարարը շտապեց ճշտելու՝ այդ թվից 38-40000-ը ստվերից բացահայտված աշխատատեղերն են։ Փաշինյանը 2-րդ անգամ խոսեց, այս անգամ նշելով, որ կարևոր չէ, դրանք […]
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 5 Մենք և հասարակությունը
Տնտեսական հեղափոխության մասին. Շատ չխորանալով «հեղափոխություն» բառի անհամադրելիությանը տնտեսության հետ, քանզի շատերն են արդեն դրա մասին խոսացել, ցանկանում եմ կենտրոնանալ մեզ սպասվող փոփոխությունների վրա։ Գաղտնիք չէ, որ մոտակա ժամանակահատվածում կընդունվի հարկային փոփոխությունների փաթեթը։ Միաժամանակ հրապարակ է նետվել նաև գույքահարկի շեշտակի բարձրացման հարցը։ Շրջանառվում է մինչև 10 անգամ այդ հարկը բարձրացնելու հարցը։ Ոչ վաղ անցյալում ականատեսն […]

































