21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական միջոցների հաշվին թալան է իրականացվում. քաղաքացին ահազանգում է/տեսանյութ/

Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհի Զովունի բնակավայրի հատվածում «Նաիրի» ՃՇՇ-ի կողմից իրականացվում են փոսալցման աշխատանքներ: Ինչպես պարզ է դառնում տեսանյութից, որը 168.am-ին է տրամադրել մեր համաքաղաքացի Արկադի Գալստյանը, ճանապարհը կարկատվել է ցեխի, ջրափոսերի մեջ. «Ջրի մեջ ասֆալտ են փռում հեղափոխությունից հետո: Պետական միջոցների հաշվին թալան է իրականացվում»,- նշում է տեսանյութի հեղինակը:

Տարո՛ն ջան, սիրուն ա, սիրուն չի, բայց մի բան արա հետ արի

Գիտե՞ք ինչն է ցավալին, որ մարդիկ էսօր արդեն երանի են տալիս Տարոն Մարգարյանին՝ հիշելով, որ նա լավ էր, վատ էր, բայց գոնե մարդկային հատկանիշներ ուներ, մոտեցում ու վերաբերմունք ուներ, իր «կյանքը դժոխքի վերածած» Զարուհի Փոստանջյանից սկսած՝ բոլորի հանդեպ հարգանք ուներ, եթե խնդիր էր առաջանում, Հայկոյի նման չէր արհամարհում ու թքած չէր ունենում, գնում փորձում էր […]

Ներդրումային բումի փուչիկը. Փաստ

Խորհրդարանական արտահերթ ընտրու­թյունները շուտ անցկացնելու «ամենազորավոր» փաստարկն այն էր, որ պոտենցիալ ներդրողները հերթ են կանգնել կառավարու­թյան դռանը ու պահանջում են իշխանու­թյան ամբողջացում՝ Հայաստանի տնտեսու­թյունը շենացնելու նպատակով: Այս միտքն ակտիվորեն զարգացրեց հատկապես Նիկոլ Փաշինյանը, երբ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հաղորդեց Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանպկի «ավետիսը»:  Տնտեսագետները, իհարկե, հա­կադրվեցին վարչապետի այս […]

Երեւանը արագ տեմպերով մոտենում է Նեապոլին /լուսանկար/

ՀՀ կառավարության վերջին նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք աղբահանության վիճակը Երևանում կրիտիկական է, քանի որ դրա հետ կապված կան բազմաթիվ ահազանգեր։ Հայկ Մարությանը նշեց, որ վիճակը կրիտակական չէ՝ նշելով, թե  կրիտիկական էր 2012 թվականին Նեապոլի վիճակը : Կառավարության նիստից անցել է մոտ մեկ ամիս, մայրաքաղաքի աղբահանության վիճակը նույն […]

Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է, ինչպես ամբողջ պետական համակարգինը։ Սակայն, կարծում եմ, առկա հաստիքացուցակը բարեփոխման ահագին տեղ ունի։ Մասնավորապես, խնդրահարույց են փոքրաքանակ վարչություններում վարչության պետի տեղակալների քանակը, ինչպես նաև վարչական շրջանների հաստիքները, որոնց համար պետք է հիմք հանդիսանա վարչական շրջանի […]

Փաշինյանն ասում է` եկեք կնկարվենք, հեռուստատեսությամբ ցույց կտանք : Այսպես նրեդրումներ չեն լինի. Հրանտ Բագրատյան

Այս պայմաններում եթե ներդրում գա, ես կզարմանամ։ Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ այսօր՝ մայիսի 5-ին, հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը եւ թվարկեց մի քանի հանգամանք, որոնք խոչընդոտում են ներդրումներին։ Առաջինը լողացող փոխարժեքի քաղաքականությունն է, որն արդեն 17 տարի Բագրատյանի համար անհասկանալի պատճառով վարում է Կենտրոնական բանկը։ Երկրորդը ֆոնդային բորսայի բացակայությունն է․ «Սփյուռքը, […]

Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը մեր մարզի տնտեսության առանցքային ոլորտներից են, սակայն կա մեծ զբոսաշրջային ներուժ ևս. Արարատի մարզպետ

Մարզերում գործարար համաժողովների անցկացումն արդեն ավանդույթ է դառնում, և դա տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից է։ Այսօր «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին իր ելույթում նման տեսակետ հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ նման միջոցառումները հնարավորություն է ընձեռում գործարարներին ծանոթանալ մարզերի տնտեսությանը, տնտեսվարման պայմաններին, ներդրումային հնարավորություններին` հաստատելով գործարար կապեր ամենատարբեր ոլորտներում: […]

Քաղաքապետարանը կանգնած է ձեր կողքին. Հայկ Մարությանը աջակցելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մյուս հնարավորություններին։ Քաղաքապետը զրուցել հայրենիքի պաշտպանների հետ ու մաղթեց նրանց շուտափույթ ապաքինում: Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը քաղաքապետին է ներկայացրել նաև կենտրոնի զարգացման հետագա ծրագրերը: Կարևորելով հաստատության գործունեությունը՝ քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանգնած է կենտրոնի մարդասիրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի