Մետրոպոլիտենի տնօրենն ազատվել է աշխատանքից
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Նշենք, որ Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը նշանակովի է, մրցույթ չի լինելու, և նոր ղեկավարին նշանակելու է Երևանի քաղաքապետը։ Փայլակ Յայլոյանը Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում աշխատել 28 տարի է, նա 63 տարեկան է և հատել է կենսաթոշակային տարիքը:









































