26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գազի սակագնի բարձրացման առումով լարվածություն ունենք. տնտեսագետ

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը պնդում է, որ թեև իշխանությունները նշում են, որ գազի սակագնի թանկացումը չի ազդի սպառողի վրա, բայց դա չի արտացոլում իրական իրավիճակը:

«Անկախ այն հանագամանքից, որ դեռևս նախորդ տարում ասվում էր, որ սակագինը չի բարձրանալու, բայց 10 տոկոսով թանկացավ: Քաղաքացիների համար սա մեծ գումար է, որքան էլ նոր իշխանություններն ասում են, որ սպառողի վրա դա չի ունենա ազդեցություն, դա ճիշտ իրավիճակը չի արտացոլում, որովհետև մեզ հայտնի է, որ «Գազպրոմ Արմենիան» դեռ որոնումների մեջ է՝ իր վրա վերցնելու է այս ծանրաբեռնվածությունը, թե՝ ոչ», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բոստանջյանը:

Նա նկատեց, որ տնտեսագիտության մեջ չկա նման հասկացություն, որ տնտեսվարող սուբյեկտն իր վրա վերցնի շուկայում եղած դժվարությունները:

«Եթե հանկարծ դա տեղի ունենա, պետք է կրճատումներ տեղի կունենան, իսկ եթե նման բան լինի, հնարավոր է համակարգի բնականոն աշխատանքը վտանգվի», – ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով հայ-ռուսական միջկառավարական նիստին ձեռք բերված համաձայնությանը, որ մինչև հուլիսի 1-ը ներկայացվելու է համաձայնագրի նախագիծ, որով կսահմանվեն գազի գնի ձևավորման մեխանիզմները, Բոստանջյանը նշեց, որ դեռևս պարզ չէ, թե ինչ սակագին կսահմանվի ՀՀ համար՝ հավանական համարելով, որ ՀՀ համար սակագին կարող է սահմանվել իրացման միջազգային գներով, որոնք շատ ավելի բարձր են, քան այս պահին ՀՀ կողմից վճարվող գինը: 

«ՌԴ-ն դեռևս որպես գործընկեր չունի վստահություն մեծ պաշար ՀՀ նկատմամբ, ինչով պայմանավորված հնարավոր է նաև առևտրաշրջանառության ծավալների փոքրացում», – ասաց Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150 ԱՄՆ դոլարից դարձնելով 165 ԱՄՆ դոլար, իսկ կառավարությունը հայտարարել էր, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով։

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ