27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աբսուրդ: Ո՞ւր է բյուջեի 900 միլիոն դոլարը. 168 Ժամ

Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար։ Ո՞ւր է այդ գումարը։ Հիշեցնենք, որ մինչեւ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ստվերային տնտեսության հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնել առնվազն 30 տոկոսով։ Դա համարժեք է տարեկան լրացուցիչ շուրջ 800 մլն դոլարի, ինչը մեծ գումար է Հայաստանի պետական բյուջեի համար։ […]

Իշխանությունն ուզում է Ծառուկյանից խլել «Արարատցեմենտը». Իրատես

«Արարատցեմենտ» ընկերության շուրջ ստեղծված «հակամարտությունն» իրականում այնքան էլ ցեմենտի բարձր կամ ցածր գնի հետ կապ չունի, անգամ «կլինկերի» խնդիրը չէ։ Կարելի է ասել, որ սա այս ընթացքում միակ «տնտեսական փոփոխությունն» էր, որ ԱԺ-ում ընդդիմություն-իշխանություն մեծ բախումների առիթ տվեց, գործը հասավ անգամ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման, սակայն դրանից հետո էլ շարունակվում են փոխհրաձգությունները «Արարատցեմենտ» ընկերության եւ տնտեսական հարցերի […]

Հարուստներն առանց աղբաման պիտի մնան. Երեւանի քաղաքապետը “личный неприязнь” ունի

Ապրիլի 29-ին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեքի» ներկայացուցչին հորդորել է հանել մեծահարուստների տների կողքի աղբամանները և դրանք դնել այնտեղ, որտեղով հազարավոր քաղաքացիներն են անցնում։ «Կենտրոնական մի շարք փողոցներում տեղադրված են այրված կամ վնասված աղբամաններ, մինչդեռ որոշ թանկարժեք առանձնատների թաղամասերում միշտ նոր աղբարկղեր են: «Ազատության պողոտայով դեպի Բաբայան փողոց բարձրանալիս աղբամաններն այրված են, կոտրված […]

Դոլարը շարունակում է էժանանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 29-ին, կազմել է 481.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.18 դրամ (աճել է 1.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 622.51 դրամ (աճել է 1.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.44 դրամ (աճել […]

Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու արդյունքում պետությանն ավելի քան 476 մլն դրամի վնաս է պատճառվել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից  կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ  «Ծաղկաձորի Ճոպանուղու (Ճոպանուղի) վերակառուցման նպատակով ՀՀ  կառավարության 22.04.2004թ. թիվ 679-Ա որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր  մարզահամալիր» ՓԲԸ-ի ակտիվների կազմից առանձնացվել են Ճոպանուղու առաջին,  երկրորդ և երրորդ կայանները, և հանձնվել ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի պետական կոմիտեին, որն էլ իր հերթին նշված […]

Պահանջում են քրեական հետապնդում սկսել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ /տեսանյութ/

Հետևյալ տեսանյութերը հիմք ընդունելով, ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով․ 1․ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում: 2․ […]

«Թավշյա» վիճակագրության հանելուկը

Ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները։ Այդ ցուցանիշներում զարմանալի թվեր կան ու տարօրինակ համադրություններ։ Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,5 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է 10,1տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 17,3 տոկսով, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,3տոկոսով։ Եվ այս պայմաններում սպառողական գների ինդեքսը կամ պարզ լեզվով ասած՝ գնաճը կազմել է 1,5 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գների […]

Լավ, գազամուղները մեզ շրջանցում են, նավթամուղներն ու երկաթուղիները նույնպես. Ավտոճանապարհային ծրագրեր է՞լ չենք կարողանում մտնել. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պեկինում ընթանում է «Մետաքսի ճանապարհ»  2-րդ ֆորումը։ Մասնակցում է 40 երկրի նախագահ։ Այնտեղ են Պուտինը, Նազարբաևը, Ալիևը և այլն։ Վերջին ճշգրտումներն են կատարվում 3 հիմնական ճանապարհների 6 ենթատարբերակների ուղղությամբ։ Ֆինանսավորումն ընթանում է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի միջոցով։ Բանկն ունի 100 մլրդ դոլարի կապիտալ և 1 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի