18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Իշխանությունն ուզում է Ծառուկյանից խլել «Արարատցեմենտը». Իրատես

«Արարատցեմենտ» ընկերության շուրջ ստեղծված «հակամարտությունն» իրականում այնքան էլ ցեմենտի բարձր կամ ցածր գնի հետ կապ չունի, անգամ «կլինկերի» խնդիրը չէ։ Կարելի է ասել, որ սա այս ընթացքում միակ «տնտեսական փոփոխությունն» էր, որ ԱԺ-ում ընդդիմություն-իշխանություն մեծ բախումների առիթ տվեց, գործը հասավ անգամ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման, սակայն դրանից հետո էլ շարունակվում են փոխհրաձգությունները «Արարատցեմենտ» ընկերության եւ տնտեսական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ու նույն հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանի միջեւ։

Թերթի տեղեկություններով, իշխանությունը փորձում է ամեն կերպ ապացուցել, որ Ծառուկյանը ոչ օրինական ճանապարհով է գնել ընկերությունը, եւ այն «խլել» նրա ձեռքից։ Գագիկ Ծառուկյանն էլ, իր հերթին, շատ հաստատակամ է եւ մտադիր չէ զիջելու սեփականության իր իրավունքը»։ 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ