18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախագահի որդուն կարող են դատապարտել 17 տարվա ազատազրկման. /Տեսանյութ/

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը փաստաբանների խմբի հետ հերթական միջնորդություններն էր ներկայացրել իր դեմ ներկայացված հարկային մեղադրանքները հանելու համար։ ԱՄՆ շրջանային դատավոր Մարկ Սկարսին երկուշաբթի օրը մերժել է գործը կարճելու վերաբերյալ ներկայացված ութ միջնորդությունները: Հիշեցնենք, որ կրտսեր Բայդենին մեղադրում են 1,4 միլիոն դոլար հարկերից խուսափելու և դրանք չվճարելու համար: Սկարսին ասաց, որ […]

Ապրիլի 1-ից Գերմանիայում մարիխուանայի օգտագործումը ապաքրեականացվել է. /Տեսանյութ/

Բնակիչներից մեկի խոսքերով. «Որոշ գերմանացիներ աշխատանքից հետո խմում են իրենց գարեջուրը: Մենք պարզապես ուզում ենք ծխել մեր խոտը»: Գերմանիան ապրիլի 1-ից մասամբ ապաքրեականացրել է մարիխուանայի օգտագործումը։ Ապրիլի 1-ից գործող նոր կանոնների համաձայն՝ 18 տարեկանից բարձր մարդիկ կարող են հրապարակայնորեն պահել մինչև 25 գրամ կանեփ: Նաև մեծահասակները յուրաքանչյուր տնային տնտեսության համար կարող են աճեցնել մինչև երեք […]

Ճապոնիայում ծնելիության կտրուկ նվազումը բերել է առևտրային ընկերությունների վերակազմակերպման. /Տեսանյութ/

Երեխաների համար տակդիրներ արտադրող ճապոնական ընկերությունը հայտարարել է, որ կդադարեցնի նորածինների համար տակդիրների արտադրությունը երկրում և փոխարենը կկենտրոնանա մեծահասակների շուկայի վրա: Oji Holdings-ը վերջին ընկերությունն է, որը նման փոփոխություն է կատարել արագ ծերացող Ճապոնիայում, որտեղ ծնելիության մակարդակը ռեկորդային ցածր է: Ավելի քան մեկ տասնամյակ երկրում մեծահասակների տակդիրների վաճառքը գերազանցել է նորածինների տակդիրների վաճառքը: Ճապոնիայում 2023 […]

Nissan-ը կթողարկի 30 նոր մեքենաներ. /Տեսանյութ/

Ճապոնական ավտոարտադրող հայտնի ընկերությունը իր զարգացման ռազմավարության մեջ նպատակ է սահմանել մինչև 2027 թվականի մարտը արտադրել 16 էլեկտրական և 14 բենզինային շարժիչով մեքենաներ: Միևնույն ժամանակ Nissan Motor-ում ակնկալում են, որ մինչև 2030-ը ներքին այրման շարժիչներով և էլեկտրական մեքենաները մոտավորապես նույն արժեքը կունենան։ Հիշեցնենք, որ 2023 թվականին կոնցեռնն ամբողջ աշխարհում վաճառել է 3.37 միլիոն միավոր ավտոմեքենա։ […]

Մեծ Բրիտանիայի վարչապետը կներկայացնի 252 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր միջուկային էներգիայի ոլորտում. /Տեսանյութ/

Մեծ Բրիտանիայի առաջնորդն ասում է, որ ներդրումները կենսական նշանակություն ունեն ժամանակակից «ավելի վտանգավոր աշխարհում»: Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը պատրաստվում է հայտարարել երկրի միջուկային զսպման և քաղաքացիական միջուկային արդյունաբերության մեջ 200 միլիոն ֆունտ ստեռլինգ (252 միլիոն դոլար) ներդրումներ կատարելու մասին: Մեծ Բրիտանիայի միջուկային արդյունաբերությունը «աճի աննախադեպ ժամանակաշրջան» է ապրում և այն մինչև 2030 թվականը 123.000 […]

Եթովպիայի առևտրային խոշոր բանկի անսարքությունը թույլ է տվել հաճախորդներին միլիոնավոր գումարներ հանել. /Տեսանյութ/

Եթովպիայի խոշորագույն առևտրային բանկը փորձում է փոխհատուցել «համակարգային անսարքությունից» հետո հաճախորդների կողմից հանված մեծ գումարները: Հաճախորդները շաբաթ օրը վաղ առավոտյան հայտնաբերել են, որ կարող են ավելի շատ կանխիկ գումար վերցնել, քան Եթովպիայի Առևտրային Բանկի (CBE) իրենց հաշիվներում կա: Ավելի քան 40 միլիոն դոլար (31 միլիոն ֆունտ ստերլինգ) դուրս է բերվել կամ փոխանցվել այլ բանկերին, հաղորդում […]

Ավստրալական ֆերմայում աճեցրել են աշխարհի ամենամեծ հապալասը. /Տեսանյութ/

Ավստրալական մի ֆերմա ռեկորդ է սահմանել աշխարհի ամենամեծ հապալասի՝ պինգ-պոնգի գնդակի չափ հատապտղով: Այն հավաքել են նոյեմբերին և պահել սառցարանում, քանի որ հսկան ուներ գրեթե 4 սմ լայնություն և կշռում էր 20,4 գ՝ մոտավորապես 10 անգամ ավելի ծանր միջին հապալասից: Նախկինում տիտղոսը կրում էր Արևմտյան Ավստրալիայում աճեցված 16,2 գ կշռող հատապտուղը: Էլիտար հատապտուղ համարվող հապալասի […]

Կործանվել է ռազմական ինքնաթիռը. /Տեսանյութ/

Reuters-ի փոխանցմամբ՝ երեկ արևմտյան Ռաջաստան նահանգում կործանվել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի տեղական արտադրության կործանիչ Tejas-ը: Նշենք, որ 23 տարվա մեջ սա նման առաջին դեպքն է: Օդաչուն անվնաս կերպով ինքնանետվել է։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Բանանի գինը կաճի ջերմաստիճանի բարձրացման հետ. /Տեսանյութ/

Բանանը պատրաստվում է թանկանալ, քանի որ կլիմայի փոփոխությունը հարվածում է շատ սիրված մրգին, BBC News-ին ասում է ոլորտի աշխարհի առաջատար փորձագետներից մեկը: Բանանի համաշխարհային ֆորումի ավագ տնտեսագետ Պասկալ Լյուն ասում է, որ կլիմայի ազդեցությունը «հսկայական սպառնալիք» է բանանի մատակարարման համար՝ բարդացնելով արագ տարածվող հիվանդությունների ազդեցությունը: Ֆորումը երեքշաբթի օրը կհանդիպի Հռոմում՝ լուծելու պտղի առջև ծառացած մարտահրավերները: […]

Բիթքոյնի գինը հասել է ռեկորդային մակարդակի. /Տեսանյութ/

Բիթքոյնի գինն այսօր կրկին բարձրացել է կարճատև դադարից հետո՝ հասնելով մինչև 65,000 դոլարի: Բիթքոյնի այսօր գրանցած գինն առավելագույն ցուցանիշն է 2021-ի նոյեմբերից ի վեր, ինչպես նաև ռեկորդ է համարվում այս տարվա համար։ Գնանկման ֆոնին խոշոր ներդրողներն սկսել էին բիթքոյն գնել, արդյունքում այն կայունացել էր $62,000-ի սահմաններում և այդ գինը պահպանել մի քանի օր։ eToro մանրածախ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի