24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացել, որովհետեւ դա իշխանության քաղաքականությունն է՝ մարդկանց մատնել թշվառության: Փաշինյանը խաբել է, Ժողովուրդ

13․04․2018թ․ ելույթ ունենալով Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացել, որովհետեւ դա իշխանության քաղաքականությունն է՝ մարդկանց մատնել թշվառության»: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ այս տարի Նիկոլ Փաշինյանն իր իշխանության օրոք մարդկանց մատնել է թշվառության: 10․01․2024թ․, մամուլի ասուլիսում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2024 թվականին կենսաթոշակները չեն բարձրանա։ 31․01․2024թ․ […]

Կառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը. Փաստ

2022 թվականին ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանի տնտեսությունը բարձր տնտեսական աճ է գրանցում, որի արդյունքում էապես ավելացել են նաև պետբյուջե հարկային մուտքերը։ Իհարկե, հարկային մուտքերի ավելացումը թույլ է տալիս տարբեր խնդիրներ լուծել, որոշակիորեն ավելացնել սոցիալական ծախսերը։ Բայց տնտեսական աճի նման ցուցանիշները երկար տևել չեն կարող, քանի որ դրանք գլխավորապես կախված են աշխարհաքաղաքական գործոններից։ Ընդհանուր […]

Հացի մեջ առնետի մնացորդներ են հայտնաբերվել /Տեսանյութ/

Հացի մեջ հայտնաբերված առնետի մնացորդները ստիպել են Ճապոնիային հետ կանչել ողջ արտադրանքը  և փոխհատուցում տրամադրել: Ճապոնական հացի ամենահայտնի ապրանքանիշերից մեկը հետ է կանչում հազարավոր փաթեթներ և փոխհատուցում է առաջարկում այն ​​բանից հետո, երբ իր արտադրանքում առնետի մնացորդներ են հայտնաբերվել: Pasco Shikishima կորպորացիայի կողմից պատրաստված շուրջ 104,000 տուփ կտրատված սպիտակ հացը հանվել է դարակներից: Սև առնետի […]

Բիզնեսում անպատկերացնելի իրավիճակ է: Աշխատավարձերի ուշացումներ և կրճատումներ կլինեն, Փաստ

Սահմանագծումն ու սահմանազատումը Հայաստանի Հանրապետության համար անվտանգության նոր ռիսկեր են առաջ բերելու: Այս գործընթացի բացասական ազդեցության թիրախում է հայտնվելու տնտեսությունը: Արդյոք արտաքին և ներքին ներդրողների համար Հայաստանը կլինի՞ գրավիչ ու անվտանգ երկիր: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն առաջարկում է պոտենցիալ ներդրողներին բաժանել երեք խմբի՝ տեղական, օտարերկրյա, բացառությամբ Թուրքիայի և Ադրբեջանի, և Թուրքիան ու Ադրբեջանը միասին […]

Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը նկատում է. «Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին: Երեկ ադրբեջանական SOCAR-ի նախագահ Նաջաֆի հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմի» նախագահ Միլլերը հատուկ ընդգծեց Հայաստան բնական գազի մատակարարման գործում Մոսկվայի հետևողականությունն ու կարևոր դերակատարումը: Հարցը հանդիպման օրակարգ էր բերվել Մոսկվայի նախաձեռնությամբ: Բնականաբար, ռուս-ադրբեջանական գազային բանակցություններում հայաստանյան ուղղությունը ներառելու […]

Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ կարճ. դաշտ նետած այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը։ Ադրբեջանը ՉՈՒՆԻ բավարար գազ իր ներքին շուկան ապահովելու համար։ Արտաքին պարտավորություններն էլ հազիվ-հազիվ են կարողանալու փակել։ Ըստ այդմ ներքին շուկայի համար ռուսական գազ են գնում, իսկ սեփական գազն ուղղում են արտասահման, մասնավորապես […]

Հնդկաստանը կարտադրի գերթեթև, բայց դիմացկուն  զրահաբաճկոններ /Տեսանյութ/

Հնդկական պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO) ներկայացրել է սեփական դիզայնի թեթև զրահաբաճկոն, որը ստեղծվել է կերամիկական զրահի միջոցով։ Նոր զրահաբաճկոնը մշակվել է Կանպուրում գտնվող Defence Materials and Stores Research and Development Establishment (DMSRDE) կողմից։ «DMSRDE Kanpur-ը հաջողությամբ ստեղծել է հատուկ թեթև զրահաբաճկոն՝ բարձր մակարդակի սպառնալիքներից պաշտպանվելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ: Ժիլետի դիզայնում […]

«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. Հրապարակ

Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» եւ տնտեսական թեմաներով լրագրող Հայկ Գեւորգյանը, ով հետագայում ՔՊ-ական պատգամավոր դարձավ, իսկ հիմա գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում, սիրելի թեմաներ ունեին: Մեկն աշխարհի շատ երկրներում հաջողած ֆրանսիական «Քարֆուր» հիպերմարկետների ցանցի` Հայաստան մտնելու թեման էր: Գրում էին, որ «Քարֆուրի» մտնելը տնտեսական հեղափոխություն է լինելու, մյուս ցանցերն այդ մրցակցությանը չեն դիմանալու, որ այն […]

Tesla-ն կրկին իջեցնում է մեքենաների գները /Տեսանյութ/

Tesla մեքենաների վաճառքը նվազում է, ուստի Մասկը  կրկին իջեցրել է գները մի շարք խոշոր շուկաներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում: Մուլտիմիլիարդատեր Իլոն Մասկի ղեկավարած էլեկտրական մեքենաների հսկան կանգնած է անկման առաջ: Հիշեցնենք, որ գնային պատերազմը սրվում է էլեկտրական մեքենաների (EV) արտադրողների միջև, հատկապես կատաղի մրցակցություն կա չինական ընկերությունների դեմ: Tesla-ն պետք է զեկուցի 2024 […]

ԱՄՆ-ը և ԵՄ-ն  նոր պատժամիջոցներ կսահմանեն Իրանի նկատմամբ/Տեսանյութ/

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հայտարարել են, որ քննարկում են Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ շաբաթվա վերջին Իսրայելի վրա նրա հարձակումից հետո: ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ասել է, որ ակնկալում է քայլեր ձեռնարկել «մոտ օրերս», մինչդեռ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը ասել է, որ դաշինքն աշխատում է դրա վրա: Թեհրանի հրթիռային հարձակումների պատճառով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի