05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Կինեմատոգրաֆիստների միությունը նոր նախագահ ունի

Այսօր տեղի ունեցավ կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությունները: 88 ձայնով ընտրվեց Հարություն Խաչատրյանը։ Առաջադրված թեկնածուները երեքն էին՝ կինոռեժիսորներ Հարություն Խաչատրյանը, Վահե Գևորգյանցը և կինոպրոդյուսեր Գևորգ Գևորգյանը։  Միության 187 անդամներից ներկա էին 145–ը:

Գո՞հ են Ամիրյանի աշխատանքից իշխանությունները

«Ես բամբասանքներին և բանսարկություններին չեմ արձագանքում», – այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն՝ ի պատասխան հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, թե իշխանությունները դժգոհ են իր աշխատանքից, և առաջիկայում միգուցե հրաժարական լինի: Հարցին, թե իր կարծիքով իր աշխատանքից գո՞հ են, Ամիրյանը պատասխանեց. «Հարցրեք նրանց, ում գոհունակությունն ուզում եք իմանալ»։ Դիտարկմանը, թե […]

Եվս 10 գրաբուս կլինի

Հոկտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը. այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Լուիզա Սարգսյանը: Նա բարձրացրեց հարցը, թե մարզերում գրադարանների վիճակը շարունակում է անմխիթար մնալ, գրադարանավարների հաստիքացուցակում կրճատումներ են շարունակվում, գրքերի պահպանման խնդիր կա: ՀՀ մշակույթի նախարար Արմե Ամիրյանն ասաց, որ նախարարությունն ունի մարզային գրադարաններ, որոնք լավ վիճակում են գտնվում, ինքը այցելել է: […]

Գյումրիում տոն էր. Սերժ Սարգսյանի հետ /ֆոտո/

Գյումրեցիներին շնորհավորելու էր եկել անձամբ ՀՀ նախագահը: Նախագահին աղ ու հացով, գյումրեցու ավանդական գաթայով դիմավորեցին, ջուրն էլ կլկլանով հյուրասիրեցին հացի փառատոնին: ու հյուրերով սեղան նստեցին հացի բյուր տեսակներով առատ սեղանի մոտ, որտեղ հիմնականում հայկական ավանդական  հացատեսակներն ու գաթայի տեսակներն էին:    «Հացի փառատոն» քաղաքում անցկացվել է դեռ 2013 թվականից սկսած: Փառատոնը նպատակն է ներկայացնելու գյումրեցու […]

Եթե գնահատում ես, գնահատիր, ի՞նչ կա այդտեղ. Տ. Մանսուրյանը՝ կոչումներից

«Լեզուն մեր ընտանիքում սրբություն էր, դա չէր քննարկվում: Մենք մնացինք հայրերենի զավակ, հայերենի ընտանիք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ՝ խոսելով ռուսերենի խորացված հայեցկարգի մասին: Նա նշեց, որ դա չի նշանակում սեփական լեզուն հանձնել, դա նշանակում է ավելի ջանք դնել սեփական լեզուն պահելու համար: «Մեր խնդիրը լեզուն պետականությունից վտարելը չէ, այլ, որ մենք պատվով […]

Չի բացառվում՝ ևս մեկ «Միսս Հայաստան» մրցույթ անցկացվի

«Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը չի  բացոռում, որ իրենք առաջիկայում մրցույթ անցկացնեն: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ վերջերս այլ կազմակերպություն՝ «Միսս Արմենիան» էր մրցույթ անցկացրել, և վերոնշյալ գործակալությունը նրանց դատի է տվել, քանի որ իրենց լիցենզիան ու անունն են օգտագործել:  «Եղել են կանոնակարգային մի շարք խախտումներ, որոնց մասին […]

Փողով չէ. «Միսս Հայաստան»-ի շուրջ սկանդալը շարունակվում է

«Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ նշեց, որ անդրադառնալու է ոչ թե մրցույթի հետ կապված սկանդալներին, այլ  «Միսս Հայաստան» մրցույթի կանոնակարգի կազմակերպման խնդիրներին: Նա նշեց, որ անընդհատ լուրեր են շրջանառվում, թե այսպես ասած ինքն ինչ-որ մեկի ձեռքից տարել է մրցույթը, սակայն դա այդպես չէ: «Ես Մշակույթի փոխնախարարն էի այդ ժամանակ […]

Կասկադում թնդաց հայ ազգային երգն ու պարը․ «Գութան»-ը մեկնարկեց /ֆոտոշարք/

Այսօր   երեկոյան  Գաֆեսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցավ «Գութան» ազգային երգի-պարի փառատոնը։ Կասկադում թնդաց հայ ազգային երգն ու պարը։  Հանդիսատեսները շուրջպար էին բռնել, երգում ու պարում էին միասին։ Փառատոնի հիմնադիր, «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, ով նաև  այսօր ստանձնել էր համերգավարի պարտականությունը,  իր խոսքում նշեց՝ ազգային երգն ու պարը պահպանելը, […]

«Հարցնում ենք՝ ո՞վ է գրել «Լուսնի սոնատ»-ը, պատասխանում են՝ Արմենչիկը» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ռուսաց լեզվի դասավանդման հետ կավպած նոր հայեցակարգիին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը խոսեց «Ամենախելացին» հաղորդման նկարահանումների ընտրական փուլի մասին, որի միջոցով կարելի է հասկանալ՝ ինչպիսին է հայ աշակերտների կրթական մակարդակը: «Վերջին 3-4 տարիներին ես շփվում եմ հանրապետության գրեթե բոլոր դպրոցների հետ «Ամենախելացին» հաղորդման շրջանակներում։ ժողովո՛ւրդ, վիճակը սարսափելի է: Մենք տալիս ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված