19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Փողով չէ. «Միսս Հայաստան»-ի շուրջ սկանդալը շարունակվում է

«Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ նշեց, որ անդրադառնալու է ոչ թե մրցույթի հետ կապված սկանդալներին, այլ  «Միսս Հայաստան» մրցույթի կանոնակարգի կազմակերպման խնդիրներին: Նա նշեց, որ անընդհատ լուրեր են շրջանառվում, թե այսպես ասած ինքն ինչ-որ մեկի ձեռքից տարել է մրցույթը, սակայն դա այդպես չէ:

«Ես Մշակույթի փոխնախարարն էի այդ ժամանակ ու գտնվում էի Փարիզում, ինձ մոտեցել է «Միսս Եվրոպա» մրցույթի տնօրենն ու ասել, որ խնդիրներ կան, առաջարկվել է ստեղծել գործակալությունը, որը կզբաղվի սրանով: Մրցույթը կազմակերպվել է 1996 թվականից, այն ժամանակ կոչվել  է «Աստղիկ»»,-ասաց նա: Արդեն 2000, 2002,  2005, 2007 թվականներին մրցույթներն իր կողմից են կազմակերպվել, իսկ 2012-ին՝ Հ2-ը:

Կարեն Արիստակեսյանն ընդգծեց՝ մրցույթների կազմակերպման ժամանակ միշտ խոչընդոտներ ու խոընդոտողներ են եղել, ֆինանսական խնդիրներ են եղել, սակայն չնայած դրան մրցույթները կազմակերպվել են, համագործակցել են «Միսս Եվրոպայի», «Միսս աշխարհի» հետ:

«Մենք առաջինն ենք շահագրգռված, որ այս մրցույթներն անցկացվեն բարձր մակարդակով: Շատ հեշտ է չգնահատել աշխատանքը, մեղադրել ու նվաստացնել:

Հայաստանում շատ են գեղեցիկ աղջիկները, և Հայաստանն այն երկրներից չէ, որ մենք բեմ հանենք վիրահատված արտաքինով աղջիկների: Միջազգային մրցույթները հենվում են բնականության վրա, մեր ազգային աանապատվությունը կարող է վիրավորվել, որ տեսնենք անբնական աղջիկների բեմի վրա»,-նկատեց նա, ապա հավելեց, որ մրցույթի կանոնների համաձայն՝ լոազգեստներն ու զգեստները պիտի լինեն միագույն, իսկ կոշիկները պետք է լինեն 7 սմ, շատ դժվար է բեմ դուրս գալ միանգամից ու բարձրակրունկ կոշիկներով քայլել: Սրանք խնդիրներ էին, որոնց մասին մենք զգուշացրել էինք, խնդրել էինք ամիսներ առաջ, որ օրենքը չխախտվի»,-պարզաբանեց Կարեն Արիստակեսյանը: Նա նշեց, որ այս մրցույթը ստեղծվել է ոչ թե անձնական կարիքներ բավարարելու, բիզնես անելու, այլ Հայաստանի համար:

Հիշեցնենք, որ չնայած դատական գործընթացին և դատարանի ու ԴԱՀԿ-ի կողմից «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» արանքային նշանները ցանկացած ձևով օգտագործելն արգելելուն, սեպտեմբերի 24-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Միսս Արմենիա-2017» մրցույթը։ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամն էլ, վրդովված այդ հանգամանքից, հաղորդում է ներկայացրել ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը չկատարելու համար։

Նշենք, որ ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով»:

 Կարեն Արիստակեսյանն ընդգծեց, որ մի քանի ամիս առաջ իմանա, որ այդ մրցույթը անցկացվելու է, համբերտար կերպով սպասել են, սակայն հիմա ասում է, որ որևէ մեկին իրավունք տրված չէր խախտելու ՀՀ օրենքը: «Դատական գործընթացը վաղուց սկսված է»,-նկատեց նա:

Հարցին, թե ինչ է ակնկալում, որ «Միսս Արմենիան» տույժ վճարի, Կ. Արիստակեսյանն արձագանքեց, որ հավանաբար ստիպված կլինի «Միսս Հայաստան» մրցույթ հայտարարելու, հրավիրելու բոլոր շահագրգիռ անձանց՝ իսկապես գեղեցկության մրցույթ անցկացնելու համար: «Եթե այդքան վատ է եղել «Միսս Հայաստանը», ինչու են նույն անունով անում: Ազգային մրցույթ լինում է, երբ ծավալներն են մեծ: Հունվարից դիմում ենք իրավապահ մարմիններին, ասում ենք՝ ձեր հովանո ներքո է այս մրցույթը, դատական պրոցես կսկվի, նույն իրաասու մարմիններն ասում են, որ չեն միջամտելու, դատի ենք տալիս, հետո տեսնում, որ ինչ-որ օրակարգերում ներառված է այս մրցույթը»,-պատմեց Արիստակեսյանը:

«Փող ունենալով չէ մրցույթի կազմակերպումը, մրցույթը պիտի ունենա գեղագիտություն, կանոնակարգ: Սա ինտելեկտուալ մրցույթ չէ, գեղագիտության, գեղեցկությա մրցույթ է: Իմ տարիքում և գործունեությանս բնույթն այնպիսին է, որ իմ համար չեմ արել ու այս ասուլիսին էլ ինձ համար չեմ անում, գեղեցկության մրցույթը կարող է հետաքրքրել ավելի երիտասարդ անձանց, բայց դրա համար փորձ է պետք, և եթե ձևավորվի այն թիմը, որն ավելի լավ կկազմակերպի, ես ինքս կհրաժարվեմ նախագահի այս պաշտոնից»,-հայտարարեց բանախոսը:

Փաստաբան Հարություն Հարությունյանը հավելեց, որ Գոհար Հարությունյանին ի սկզբանե արգելվել է օգտագործել իրենց անվանումը, որից հետո սկսել են օգտագործել «Միսս Արմենիա» անվանումը, որը ևս դատական հայցի առարկա է դարձել: «Այլ բան մեզ չէր մնում, քան հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին: Այս պահին ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, տեղյակ են եղել Սփյուռքի և Մշակույթի նախարարությունները, սակայն մրցույթը ամե դեպքում ընթացավ»:

Փաստաբանն ասաց, որ դատական պրոցեսից ակնկալում են ստանալ եզրակացությունը, որ իրենց լոգոն, այսինքն՝ «Միսս Հայաստան» անվանումը կարող են իրենք օգտագործել մինչև 2026 թվականը: 

https://www.youtube.com/watch?v=vc4nNNZFBhw

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ