04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Մշակույթի նախարարության «կռտած» մասը տանում ենք քաղաքաշինություն. Աբրոյան

Նախարարությունների միավորման նախագծով նախատեսված է հուշարձանների պահպանության ոլորտը, բացառությամբ պատմամշակութային հուշարձանների, տեղափոխել քաղաքաշինական կոմիտեի կազմ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: Նա հարց ուղղեց, թե ինչ է մշակութային ժառանգությունը, արդյոք մշակութային հուշարձանները չե՞ն, եւ […]

Անկախ նրանից, թե ով կլինի մշակույթի նախարար, շատ կարևոր է, որ արվեստագետ չլինի. Լիլիթ Մակունց

Անկախ նրանից, որ մշակույթի ոլորտում է նախարարությունը, նախարարի պաշտոնը քաղաքական է, և կարևոր էր այդ փորձը ձեռք բերելը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, ով այսուհետ զբաղեցնելու է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնը: Խոսելով քննադատությունների մասին, որ ինքը մշակույթի ոլորտի ներկայացուցիչ չի եղել՝ նշանակվելով նախարար՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ սովորաբար […]

Հազարավոր մարդկանց հասցվող այս սոցիալական հարվածը որևէ աղերս չունի հայտարարված նպատակների հետ. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման խնդրին: «1. ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից: 2. Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային ահռելի ժառանգություն, կամ […]

Կոչ ենք անում մտավորականությանն իրենց դիրքորոշումը ներկայացնել որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը լիովին պաշտպանում է մշակույթի նախարարության աշխատակիցների՝ նախարարությունը չլուծարելու պահանջը: Հակառակը, այն պետք է դարձնել առավել արդյունավետ՝ ներկայացնելով համապարփակ հայեցակարգ՝ հայ ժողովրդի դարավոր մշակույթը և, հատկապես, ժամանակակից արվեստը և հոգևոր հարստությունը պատշաճ մակարդակով աշխարհին ներկայացնելու համար: Մեր ազգի անգնահատելի հարստությունը մտավոր սեփականությունն է, որի հիմնարար մասն են կազմում մշակույթի արժեքները: Գտնում ենք, որ […]

Իմացե՛ք՝ Մշակույթի նախարարությունը միշտ դեմ է եղել ցանկացած հուշարձանի ոչնչացմանը. Նախարարության աշխատակիցները՝ կառավարությանը

Մշակույթի նախարարության աշխատակիցները  բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության մոտ: Նրանք դժգոհ էին կառավարության որոշումից, որով նախատեսվում է լուծարել Մշակույթի նախարարությունը: Նրանք նշում էին՝ որոշում  կայացնելիս, ցավոք, աշխատակազմի և համապատասխան մասնագետների կարծիքը ոչ ոք չի հարցրել, ավելին՝ դեկտեմբերի 20-ին են աշխատակիցներն իմացել այս մասին: «Էլեկտրոնային համակարգով կառավարությունից եկել է որոշման նախագիծ, համաձայն որի՝  հունվարի 1-ից Մշակույթի […]

Շողոքորթությունը, սուտը և պրոֆեսիոնալ մանիպուլյացիան կուրացրել են շատերին. Սիրուշոն հուզիչ գրառումը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ռոբերտ Քոչարյանի մասին: Գրառումը ներկայացնում ենք ստորև: «Տարիներ առաջ խոսակցություն ունեցանք, ասացի. «Գիտե՞ք, որ համացանցում ակտիվ աշխատանք է տարվում Ձեր դեմ, փորձում են ջնջել Ձեր անցած ուղին ու սուտ մեղադրանքներ Ձեզ վերագրում, միգուցե հերքե՞ք կամ ինչ-որ բան ասե՞ք»: Իրեն բնորոշ հավասարակշռությամբ ասաց, որ չի կարող պատահի, որ […]

Միությունում լճացում է, թարմություն է պետք. նկարիչներն ահազանգում են /տեսանյութ/

Հայաստանի նկարիչների միության հերթական համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Համագումարից առաջ «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկարիչները ներկայացրին իրենց մտահոգությունները միությունում տիրող վիճակի վերաբերյալ: Նկարչուհի Մանոն Արմինե Ավետիսյանը նշեց, որ միությունը քսան տարի անընդհատ կառավարում է նույն վարչակազմը, և բնականաբար տեղում կանգնած վիճակ է այնտեղ: Նրա խոսքերով` կան շատ ավելի երիտասարդ, գործունյա ուժեր, որ կարող […]

Թեժ կրքեր նկարիչների միությունում /ուղիղ /

Նկարիչների միության անդամներ  Գևորգ Քասաբյանի  և Մանոն Արմինե Ավետիսյանի ասուլիսը:   Թեման՝  դեկտեմբերի 15-ին կկայանա Նկարիչների միության համագումարը. համագումարին ընդառաջ Նկարիչների միությունում առկա  տարաձայնություններն ու ներքին խմորումները: Ասուլիսին կարող եք հետևել Henaran.am-ի ուղիղ հեռարձակմամբ:

Հուսով եմ՝ մեր միջև անախորժությունները կմոռացվեն. Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տվել

Համազգային թատրոնի շուրջ ծագած վեճը կարծես հանգուցալուծվում է. Սուրեն Շահվերդյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հրաժարական է տալիս թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: «Սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի կարող։ Ես չեմ հանդուրժի […]

Համազգային թատրոնի դերասանները շարունակում են գործադուլը

Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը շարունակում է դեկտեմբերի 1-ից հայտարարած անժամկետ գործադուլը` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: «Արմենպրես»-ի թղթակիցը թատրոնի դերասաններ Տաթև Ղազարյանից և Գագիկ Մադոյանից հետաքրքրվեց, թե գործադուլի մեկնարկից մինչ օրս դեպքերի ի՞նչ զարգացում է տեղի ունեցել, արդյոք ստեղծագործական կազմը հանդիպե՞լ է նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հետ, եղե՞լ են քննարկումներ: «Իրականում ոչ մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի