05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մշակույթի նախարարության «կռտած» մասը տանում ենք քաղաքաշինություն. Աբրոյան

Նախարարությունների միավորման նախագծով նախատեսված է հուշարձանների պահպանության ոլորտը, բացառությամբ պատմամշակութային հուշարձանների, տեղափոխել քաղաքաշինական կոմիտեի կազմ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Նա հարց ուղղեց, թե ինչ է մշակութային ժառանգությունը, արդյոք մշակութային հուշարձանները չե՞ն, եւ ո՞րն է քաղաքաշինության գործառույթը. «Նախ Քաղաքաշինության կոմիտեն կարգավիճակով Կառավարության անդամ չէ եւ մշակման լիազորություններ չունի, այսինքն՝ բացի նրանից, որ առանձնացնում ենք հուշարձանների ցանկից, մշակութային ժառանգություն համարվելուց, կտրում ենք նաեւ քաղաքականությունից: Այսինքն՝ մենք ոչ թե օպտիմալացնում ենք, այլ տարանջատում ենք, այսինքն՝ երկու տեղ պետք է քաղաքականություն մշակվի, ո՞րն է խնդիրը նույն սկզբունքները երկու տեղ բաժանելու, դա հակասում է, եւ ոչ թե կոնվենցիային, այլ Սահմանադրության 15-րդ հոդվածին, ըստ որի՝ պետությունը պաշտպանում է մշակութային ժառանգությունը, իսկ եթե մշակութային ժառանգություն չէ, ի՞նչն է պաշտպանում»,- ասաց նա եւ հույս հայտնեց, որ գերատեսչության եւ մյուսների կարծիքների հիման վրա կվերանայվի նախագիծը, կամփոփվի, եւ նոր լուծում կտրվի:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանն էլ նշեց, որ հուշարձանների պահպանության խնդիրը միայն ֆիզիկական պահպանությունը չէ, եւ հիմա տարալուծում են եւ Մշակույթի նախարարության կառույցներից մեկը վերցնում, տալիս են Քաղաքաշինության կոմիտեին. «Երկրում նոր զարթոնքի ժամանակներ են, եւ ակնկալիք ունենք ունենալ ավելի լավը, քան մինչ այս կար, հիմա հարց է առաջանում՝ այս խնդիրները լավի՞ն են տանում, թե՞ ոչ: Կառավարման համակարգում ինչ-որ բան այնպես չենք անում»,- ասաց նա:

«Վանաձոր քաղաքի 3/4 մասը ողջ հուշարձանակիր տարածքների վրա է,  Հրազդանը, Բջնին, ցանկացած գյուղ ու քաղաքի մի զգալի մասը հուշարձանակիր տարածքների վրա են, եւ քաղաքաշինական ծրագրի վրա հսկայական բան են կորցրել: Նույն թամանյանական ծրագիրը հին Երեւանի վրա է կառուցվել. քանդվել է, հիմա չկա: Այսինքն՝ քաղաքաշինական ծրագիրը հակոտնյա է հուշարձանների պահպանության խնդրին: Պետք է այնպիսի իրավիճակ լիներ, որ հակակշռեին: Արդյոք վաղը խնդիրներ չե՞նք ունենա, ընդ որում, «կռտած» մասն ենք տանում այնտեղ, շատ ուրիշ ոլորտներ լրիվ այլ տեղում են»,- ընդգծեց Աբրոյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ