02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Երեւանի թատրոններում մեկնարկել են ամանորյա մանկական ներկայացումները

Երևանի քաղաքապետարանն ամանորյա մանկական ներկայացումներ դիտելու է հրավիրել սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքների շուրջ 4000 երեխաների։ «Այսօր ներկայացումների առաջին օրն է։ Տոմսերն արդեն բաժանված են ազատամարտիկների, սիրիահայերի, ինչպես նաև Երևանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների ընտանիքներին, Երևանի հատուկ դպրոցներ հաճախող երեխաներին և սոցիալական այլ խմբերի ընտանիքներին։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ ընդլայնվել է շահառուների շրջանակը, և այս տարի […]

“Եվրատեսիլ 2014”-ի հայաստանյան ներկայացուցչի անունը հայտնի կդառնա Ամանորի գիշերը

Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթին:  Ամանորի գիշերը՝ Առաջին ալիքի տոնական եթերի ժամանակ, հայտնի կդառնա, թե այս տարի ով կներկայացնի Հայաստանը սիրված մրցույթին: «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Այն այդ օրերին հարող տարածքի հետ միասին կփոխակերպվի Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի […]

Վերադարձի’ր, սի’րտ, ապրել չի լինում…

ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉ Քամու բերած Կարմիր կակաչ, Ուր է սիրտդ, Ուր թողեցիր: Ճանապարհին, Սարին, Քարին: Թե սիրտը քո Մոլորեցրին Նրանք, Ում որ ճանապարհին Բարև տվիր… Ուր ես հիմա Քամու բերած, Քամու տարած Կարմիր կակաչ… ԾՈՎԻ ՇՈՒՆՉԸ Ծովը շնչում է, Շնչում է ծովը, Ու շունչը ծովի հասնում է երկինք, Ու ծածանվում են ալիքները ծեր` Վարսերի նման` Իրենց […]

Եվ մեռնում էի հանկարծակի,,,

Ամենայնի արարումից մինչ այսօր Պատերազմի ուրվականն է մոլագար Շրջում վայրի տիեզերքի քաոսում, Որտեղ միտքն է բանականի բորբոքուն Մղվում առաջ որպես հրձիգ ու ցասում։ Եվ հեռու է պահում Աստված իրենից Նրանց, ում որ այնքան սիրով արարեց, Երբ նայում է, ա՜խ է քաշում ու նորից Դեմքն է շրջում պատրող չարի հայացքից Եվ չի հիշում, թե նրա՞ն երբ […]

Բայց մենակ եմ ես, որովհետև դո’ւ ինձ հետ չես…

Քաղաքի առավոտը Առավոտ չի լինումարվարձանի պաղ լճակի մեջ արևը թերխաշող մեր քաղաքում,և օրվա առաջին ժամը շոգեբաղնիք կեսօրից է սկսվում.հորանջում ենք ու փռշտում` մեր տեղերը, բե՞մ, թե՞ դահլիճ, ճշտելով:Փողոցով ու այգիներում և ամենուր Աստծո որդին է շրջում,մերթ հիվանդապահի կամ սանիտարի հագուստներով,մերթ “Բժիշկներ առանց սահմանի” մարդասիրությամբ.խաչակնքում ենք և օվսաննա կանչում, երբ անցնում է մեր կողքով:Հերթական մանկան գլխին է […]

Թատրոնի տանիքը փլուզվել է. կա 90 տուժած /ֆոտո, վիդեո/

Լոնդոնի “Ապոլլո” թատրոնի տանիքը փուլ է եկել հենց ներկայացման ժամանակ, ինչի հետեւանքով 90 հոգի տուժել է, գրում է РИА Новости-ն: Բարեբախտաբար, փլուզման հետեւանքով զոհեր չկան, սակայն կան անհետ կորածներ, ովքեր ամենայն հավանականությամբ, մնացել են փլատակների տակ: Նրանց գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են տարվում: Ընդհանուր առմամբ, ներկայացմանը ներկա է գտնվել 720 մարդ. տանիքը փլուզվել է ներկայացումից […]

Պախարակել էր ”Հանրապետականներին՛՛ /վիդեո/

Արձակագիր Լեւոն Ջավախյանի կարծիքով քաղաքականությունը գեղարվեստ չէ, չնայած արդեն դրանք միաձուլվել են իրեն: Նրա պատմելով, հեռուստատեսությամբ իր մի ելույթից հետո Հանրապետականները դրվատեցին նրան: “Մալադե՛ց Լեւոն, չփոխվես, տենց էլ մնա”,-ասաց արձակագիրը՝ ավելացնելով, որ այդ հաղորդմանը մեծ մասամբ “Հանրապետականներին” էր պախարակել: “Դուրս ա գալիս, որ գիրքը փոխում ա մարդուն, մնում ա մարդիկ փոխեն աշխարհը”,-ասաց նա: Մանրամասները` տեսանյութում:

Սիրելը մեծ բան չէ,,,

ԱՄԵՆԻՆՉՏԵՂՆԷ Սիրելը մեծ բան չէ. ուղղակի պետք է խորհրդակցել. Իսկ խորհրդակցությունը Մի օր կավարտվի, երբ լռությունը կխփի ուսիդ ու կասի, գնա՜նք: *** Բանաստեղծները մուկ են որոնք մարդկանց կորցրած ոսկին իրենց բույնն են քաշում եւ հետո մեկիկ-մեկիկ հանում շարում են իրենց բնի առաջ ու ժիր ճստվստոցով անմեղ հիանոմ իսկ մարդիկ ոսկին գտնելու ուրախությունից խելքները թռցրած անմեղ […]

Մենք ո՞վ ենք, ի՞նչ ենք … Արսեն Սաֆարյանի զարմանքը /վիդեո/

Երգիչ Արսեն Սաֆարյանը մանրամասն ծանոթ չէ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որ պիտի ներդրվի հունվարի 1-ից, սակայն որքանով ծանոթ է, կողմ է դրան, թեեւ զարմանքով արձագանքեց մեր հարցին:  ”Շատ ծանոթ չեմ խոհանոցին, քանի տոկոս, ինչ կրիտերիաներով է որոշվում, սակայն կողմ եմ, քանի որ պիտի գա այդ հաստատուն իրավիճակը, որ մարդ երիտասարդ տարիքում աշխատում է, իսկ հասուն […]

Մազմանյանի ու Խեչոյանի բուժման գումարը կառավարությունն է տրամադրում

Արձակագիր Լևոն Խեչոյանի և ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանի բուժման համար  գումար կտրամադրվի: Այս մասին որոշումը կայացվեց այսօր կառավարության նիստում: Լևոն Խեչոյանին կտրամադրվի 20000, իսկ Արմեն Մազմանյանին՝ 10000 եվրոյին համապատասխան ՀՀ դրամ: Նշենք, որ Գերմանիայում բուժման մեջ գտնվող արձակագիր Լևոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել էր: Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լեւոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի