13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Ամանորի գիշերը,ախ, հրաշք լիներ. ամանորյա բանաստեղծություններ շարքից

ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸԻՐԱԿԱՆԼԻՆԵՐ Ամանորի գիշերը,ախ, հրաշք լիներ. Ոչ մի մանուկ չլիներ տխուր այդ գիշեր, Գեթ մի անգամ հավասար խինդը բաժանվեր, Կուշտ ու տաքուկ երազը խեղճին էլ հիշեր: Ամանորի գիշերվա բարին լուսանար, Սրտի սիրով հայացքը շրջեր աշխարհը, Ամանորի գիշերը գար ու չգնար, Հեշտ լիներ  հեքիաթի պես հրաշքի գալը : Ոչ մի մանուկ չտնքար անօգ իր ցավին, Գութն աշխարհի […]

Քաղաքական գործիչները գնան, որ մի քիչ թարմ օդ գա /վիդեո/

“Արձագանք” ստուդիայի համահիմնադիր Արտավազդ Բայաթյանը ամփոփելով անցած տարին` հայ ժողովրդին բարեմաղթանքներ հղեց. դիմեց նաև քաղաքական ուժերին. ”Ուզում եմ, որ մեր քաղաքական գործիչները վերջապես գնան և տեղ բացեն նոր մարդկանց համար, որ մի քիչ թարմ օդ գա”: Արտավազդ Բայաթյանը նաև երգ նվիրեց Henaran.am-ի ընթերցողներին: Մանրամասները`  տեսանյութում:

Իմն է, քոնն է այս Մեծ տոնը, մեզանով լի գինով` գինով…Ամանորյա բանաստեղծությունների շարքից

ԴԻՄԱՎՈՐԵՆՔԱՄԱՆՈՐԸ Արի ուրախ դիմավորենք Ամանորի տոնը բարի, Ուրախություն, սեր նվիրենք, Խինդն աշխարհի որ վարարի: Մենք մեզ սիրենք` բարի հուշով Ճանապարհենք հին Նոր տարին, Ու տոների անթիվ հույսով Դիմավորենք տոնն ու տարին: Դիմավորենք Ամանորը Ամենանոր խինդ ու սիրով, Իմն է, քոնն է այս Մեծ տոնը, Մեզանով լի գինով` գինով…   ՀասմիկԱջամյան

Եկող տարին` հոբելյանական.Մի երգի պատմություն/վիդեո/

Արտավազ Բայաթյանի և Եղիշե Պետրոսյանի “Իմ ընկեր” երգը գրվել է 1974 թվականին: Այսինքն` հաջորդ տարի կլրանա երգի ստեղծման 40 տարին: Հիթ դարձած երգի ստեղծման մասին Henaran.am-ի հետ զրույցում խոսեց Արտավազդ Բայաթյանը: Երգով համեմված պատմությունը` Henaran.am-ի տեսանյութում:

Մեղեդի Ծննդյան. ու նորածին այն Փրկչին փա՜ռք

Ծավալվել են աչքերը ծով Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ, Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ. Շողն է նման լուսացնցուղ այգաբացի: Թափվում էին այտերից՝ վառ Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր. Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում Հուզավարար կենսատու սեր: Կամար կապած թեւերը գիրգ՝ Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն, Ելեւեջներն հյուսում իրար. Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին: Բերանն երկթերթ, շրթունքներից […]

Արի երգով ու պարով. ամանորյա բանաստեղծությունների շարքից

ՆՈՐ ՏԱՐԻ Նոր տարի,նոր տարի Ձմեռ պապի հետ արի, Ձյուն լինի, թե` գիժ քամի, Թող քո ճամփեն զարդարի: Բեր ինձ նվեր փիղ- շնիկ, Քաղցրավենիք ու մրգեր, Կոշկավոր կատու-մկնիկ, Հեքիաթի գույնով գրքեր: Արի երգով ու պարով, Մնա մեր տանիքի  տակ, Ասեմ քեզ շնորհավոր` Ձի ունես ու  նոր սահնակ: Հասմիկ Աջամյան

Աճեմյանի շալվարի պատմությունը/վիդեո/

Ամանորից առաջ՝ ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը շարունակ հիշում է: Բնույթով թեթև և իր տեսակին հավատարիմ՝ հատուկ կեցվածքով արվեստագետը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեց Վարդան Աճեմյանին: Ռեժիսորը գնահատում է.”Նման մարդիկ դարը մեկ են ծնվում”:  Հիշարժան է հատկապես Աճեմյանի շալվարի պատմությունը: Ծխելու խերը՝ այրված շալվար ու մի կտոր սպիտակ ոտք, որը հումորով ապրող մարդու համար […]

Ամանորյա բանաստեղծություններ շարքից

Ամանորի գիշերը Հրաշք կատարվեց, Իմ երազի սպիտակ ձին Մոտս հայտնվեց: Լուսե աստղ ճակատին, Աչքերում` արև, Ճերմակ բաշը իմ գրկին Սլացավ վերև: Շրջեցինք մենք երկուսով  Երկնքում ուրախ, Արթնացա քնից խաղաղ Վաղորդյան լույսով: Ճերմակ ձիս հոգնած ճամփից Ննջում էր տանը, Որ չգնա առանց ինձ, Կապեմ պարանը: ՀասմիկԱջամյան

Պապիկ,քեզ որտեղ գտնեմ. Ամանորյա բանաստեղծություններ շարքից

Ձմեռ պապ, տես, չուշանաս, Նոր տարին է մոտենում, Քնով չանցնես, մոռանաս, Թե ես որտեղ եմ մնում: Երկար եմ քեզ սպասել, Մի տարի չես երևում, Անհամբեր եմ ես դարձել, Որքան տոնն է մոտենում: Ես արդեն գրագետ եմ, Նամակ կարող եմ գրել, Պապիկ,քեզ որտեղ գտնեմ, Ասեմ ինչ բերես  նվեր: Բարձիս տակ եմ ես դրել Նամակը իմ քեզ […]

Ամանորյա բանաստեղծություններ շարքից

ՁՄԵՌ ՊԱՊ Պապիկ է,բայց մանկան նման Թռչկոտում է և երգում, Սպասված հյուր է նա այնքան, Բայց տարին մեկ են տեսնում: Չի վախենում ցրտից,քամուց, Ճամփեքից նեղ ու դժվար, Ձմեռպապ է ինքը մանկուց, Երազանքն ունի երկար: Տարեմուտի տոնի առթիվ Նվերներ է բաժանում, Ու մանկացած պապին այս ժիր Աշխարհը չի մոռանում:   Հասմիկ Աջամյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի