”Նոր անուններ” պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնը նշում է հիմնադրման 25-ամյակը
ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակույթի գործիչների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը ս. թ. հունիսի 1-4-ը Երևանում կանցկացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 4-րդ միջազգային փառատոնը: Ծրագրի ղեկավարն է «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը: Փառատոնի հովանավոր և գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ: Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական այս հավաքին կմասնակցեն […]