13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

3 երանի 1 տեղում. բնությունը տեղի տվեց դահլիճում թեժացած երաժշտական մթնոլորտին /ֆոտո/

Հունիսի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահն իրենցով էին արել երեք հայտնի դաշնակահար՝ Արմեն Բաբախանյան, Վահագն Հայրապետյան և Տիգրան Համասյան. մի խոսքով՝ 3 երանի 1 տեղում: Ջազի ու դասականի համադրությամբ այս համերգի գաղափարը վաղուց կար, բայց հնարավոր եղավ կյանքի կոչել  միայն հիմա: Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ու Կոմիտասի ստեղծագործությունները ոչ թե հնչում, այլ արարվում էին հենց բեմի […]

Հիմա էլ Կալաշնիկովի արձան

Facebook սոցիալական ցանցում սկսել են քննարկել Գյումրիում լեգենդար զինագործ-կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանի տեղադրումը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մասնավորապես գրել է, որ  արձանի տեղադրումը ստրկամտություն է:  ”…Այն, որ Կալաշնիկովը համաշխարհային դեմք է զինագործության ոլորտում, դա փաստ է: Բայց մեզ ինչ: Ինչո՞ւ հենց նրա: Մարդու, որի ”ստեղծագործությունը” բերում է դժբախտություն, սուգ և արհավիրք միլիոնավոր մարդկանց […]

Ոստիկանության աշխատակիցը հունից դուրս եկավ /վիդեո/

Աֆրիկյանների տան քանդման դեմ պայքարն այսօր մի պահ այնքան թեժացավ, որ ոստիկանության աշխատողներից մեկը հունից դուրս եկավ: Ակտիվիստները փակել էին Տերյան-Պուշկին խաչմերուկը, և մեքենաներից մեկն այդ պահին չկագնեց, այլ փորձեց շարունակել ճանապարհը՝ նման կերպ գրեթե մեքենայի տակ գցելով ակտիվիստներին: Ոստիկաններից մեկը, ով կարծես հավանաբար լրատվության բաժնի աշխատակից էր, քանի որ նկարահանում էր ամենը, վազեց ակտիվիստների […]

Օսիպյանը ՛՛գաղտնիք՛՛ է բացում. ում է ծառայում ոստիկանությունը /վիդեո/

Աֆրիկյանների տան մոտ ոստիկանների ու ակտիվիստների միջև տեղի ունեցած քաշքշուկներից հետո այստեղ ժամանեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ոստիկանները շղթա կազմեցին ու քաղաքացիներին տարան դեպի մայքեր, ու հորդորեցին չխախտել երթևեկողների իրավունքները:  Երբ լրագրողներն ու քաղաքացիները Օսիպյանին բողոքեցին, որ իրենք իրենց իրավունքն են պաշտպանում, ներկայացրին Մշակույթի նախարարությունից փաստաթուղթ, որով արգելվում էր քանդել մշակութային հուշարձանն, Օսիպյանն ասաց, թե […]

Մեկնարկել է ”Ֆրեսկա” արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնը

Հունիսի 21-ի Կարապի լճում հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի մասնակցությամբ բացվել է «Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը, որը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում։ «Երբ «Ֆրեսկո» կազմակերպությունը հանդես եկավ փառատոնի անցկացման նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանը և Արարատյան հայրապետական թեմը ձեռնամուխ եղան համատեղ իրականացնելու այս միջազգային նախագիծը։ Երևանի քաղաքապետարանն ստեղծեց բոլոր հնարավորությունները, որպեսզի երևանյան, […]

Մասնակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի “Վաղ, թե ուշ” գրքի շնորհանդեսին: Այն կայացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Միջոցառմանը հաջորդել է Վրեժ Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն:

Պատգամավորին չեն թողել մտնել Գառնու տաճար

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց հերթական միջադեպի մասին: Նա նշեց, որ Գառու հեթանոսական տաճարը փակվում է որոշ մասնավոր մարդկանց համար՝ այնտեղ բանկետներ անցկացնելու նպատակով։  ՛՛Հունիսի 13-ին՝ երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում, արտերկրից ժամանած հյուրերի հետ այցելում ենք Գառնի հեթանոսկան տաճար, որպեսզի մեր հյուրերը կարողանան տեսնել համաշխարհային մշակութային և քաղաքակրթական մեծ նշանակություն ունեցող […]

Ապարանը չքնաղ է. աշուղի ու երգչի արարած հրաշքը/վիդեո/

Ապարանի մասին բազմաթիվ երգեր են գրվել: Ամեն երգի մեջ խոհ ու ամեն բառի մեջ պատմություն: Արկադի Քեշիշօղլյանը նոր անուն է երգարվեստում և իր մուտքը նշանավորեց աշուղ Ռազմար Սասունցու նոր “Չքնաղ Ապարան” երգով:Երգչի համար կարևորը հոգին է, կարևորը թև տվող տողերը: Հատկանշական է, որ երիտասարդ երգիչը նախընտրում է ժողովրդականը ու երգում է աչքերը փակ….մի աշխարհում, որտեղ […]

Երգը իմ պատուհանս է.օտար ափերում ծնված երգչի առաքելությունը /վիդեո/

Մուսա լեռան հայկական գյուղերը թողած հայերի կողմից Բեյրութից շուրջ 50 կիլոմետր հեռավորության վրա 1939 թվականին հիմնադրվեց Անջարը:Անջարում ծնված հազվագյուտ ձայնով Գևորգը  դեռ պիտի շատ հոգիներ հմայեր իր ազգային երգով:  Երգը ճանապարհ է դեպի սրտերը: Երգը հայրենիք չունի, բայց հայ ազգը գոյատևել է նաև իր ազգային-հայրենասիրական երգերի շնորհիվ: Աշխարհի տարբեր հատվածներում սփռված հայրին նաև մերձեցնող ու […]

Հուշարձանների պահպանման համար օրենք է մշակվել

՛՛Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակ և զեկուցող, Պետաիրավական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ այս նախագծում փոփոխություն է առաջացել այն պատճառով, որ գործող օրենքում նշվում է, որ համապետական ու տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը կարող է կատարվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի