28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հուշարձանների պահպանման համար օրենք է մշակվել

՛՛Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակ և զեկուցող, Պետաիրավական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ այս նախագծում փոփոխություն է առաջացել այն պատճառով, որ գործող օրենքում նշվում է, որ համապետական ու տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում: ՛՛Մինչդեռ, երբ նայում ենք Կառավարության համապատասխան որոշումը, ապա տեսնում ենք, որ պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը կատարվում է երկու հիմնական հիմքերով` 1. Երբ նրա զբաղեցրած տարածքի, բնակլիմայական, երկարաբանական պայմանների վատթարացում է տեղի ունենում, որի հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու անհրաժեշտություն կա. 2. Հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական ռազմավարական նշանակություն ունեցող, արդյունաբերական, հիդրոտեխնիկական և այլ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում՛՛,-նշեց Հովհաննիսյանը:

Նա շեշտեց, որ այս նախագիծն ակնհայտորեն խստացնելու է գոյություն ունեցող կարգը` հետապնդելով երկու նպատակ. նախ Կառավարության մեջ նշված հիմքերը պետք է բարձրացվեն օրենքի մակարդակին և երկրորդ՝ քաղաքաշինական նպատակներով թույլ չտալ մշակութային անշարժ հուշարձանի տեղափոխումը:  ԲՀԿ խմբակցության քարտուղար, օրենքի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքվեց այս պահին մեծ աղմուկ բարձրացրած Աֆրիկյանների տան հետ կապված. ՛՛Մենք հիմա հնարավորություն ունենք օրենքի ուժով կանխելու այդ մշակութային արժեքի ոչնչացումը՛՛,-նկատեց Զոհրաբյանը: Հովհաննիսյանն էլ արձագանքեց, որ այս պահին չի տիրապետում Աֆրիկյանների հուշարձանի տեղափոխման հետ կապված ամբողջ փաստաթղթային հիմքերին, ուստի իրավասու չէ հստակ պատասխանելու, թե ինչպիսին են այնտեղ շեշտադրումները: ՛՛Բայց վտահաբար կարող եմ պնդել, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, անկասկած, օրենքը մեկ քայլ առաջ է, և ճշգրտումների կարիք անկասկած կլինի՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ