28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատգամավորին չեն թողել մտնել Գառնու տաճար

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց հերթական միջադեպի մասին: Նա նշեց, որ Գառու հեթանոսական տաճարը փակվում է որոշ մասնավոր մարդկանց համար՝ այնտեղ բանկետներ անցկացնելու նպատակով։  ՛՛Հունիսի 13-ին՝ երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում, արտերկրից ժամանած հյուրերի հետ այցելում ենք Գառնի հեթանոսկան տաճար, որպեսզի մեր հյուրերը կարողանան տեսնել համաշխարհային մշակութային և քաղաքակրթական մեծ նշանակություն ունեցող այդ հուշակոթողը, և մասնավոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները մոտենում են, որ դուք չեք կարող մուտք գործել Գառնու հեթանոսական տաճար, քանի որ այն փակ է՛՛,-պատմեց պատգամավորը։

Սամվել Ֆարմանյանը նշեց, թե արդյուքնում պարզվել է, որ մասնավոր ինչ-որ ընկերություն վարձակալել է Գառնու հեթանոսական տաճարը, և այնտեղ անցկացնում է բանկետ։ ՛՛Բնականաբար, ես շատ արագ ճշտում եմ, որ որևէ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություն Գառնիի հեթանոսական տաճար չի այցելել։ Իսկ դրսում սպասում էր մեծ թվով զբոսաշրջիկներ, այդ թվում նաև Նորվեգիայից ժամանած մարդիկ, որոնց համար շատ կարևոր էր Գառնին տեսնելը, այդ թվում նաև հայտնի կինոռեժիսոր Նիկա Բաբայանը իր թիմի հետ միասին և տեսնում փակ։ Բնականաբար, տեղում կապնվում ենք Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, և տիկին նախարարի միջամտությունից հետո հարցը կարգավորվում է և մեզ թողնում են որպես բացառություն մուտք գործելու՛՛-շարունակեց նա։

Ֆարմանյանը դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ խնդրեց դիմել համապատասխան մարմիններին, նրանց բացատրելու հետևյալը, որ եթե անգամ մեր պետական միջոցներն այնքան սուղ են, որ խնդիր ունենք պետական հոգածության ներքո պատմամշակութային ժառանգություն ունեցող մշակութային պահպանության հարցերը կարգավորել, դա երբեք չի նշանակում, որ այդ հուշակոթողները պետք է վարձով տրամադրել ինչ-որ մասնավոր մարդկանց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ