07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վայդայի ֆիլմերը Երեւանում

Հայաստանում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ կցուցադրվեն աշխարհահռչակ լեհ ռեժիսոր, “Օսկար”, “Սեզար” եւ այլ հեղինակավոր մրցանակակիր  Անջեյ Վայդայի  ֆիլմերը:  Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին մամուլի ասուլիսում բոլորին հրավիրեց կինոցուցադրմանը, որի մեկնարկը կլինի հունիսի 4-ին: Այդ օրը կցուցադրվի “Վալենսա՝ հույսի մարդը” ֆիլմը:

Օրը, ըստ դեսպանի, 1989-ի հունիսի 4-ին Լեհաստանում անցկացվեցին առաջին ընտրությունները, որոնք ավարտվեցին “Սոլիդարնոստ” միության հաղթանակով, եւ ստեղծվեց առաջին ժողովրդավարական կառավարությունը, որը հիմնարար դեր խաղաց Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, այնուհետեւ այս ամենին հետեւեցին թավշյա հեղափոխություններ հարեւան երկրներում:

 “Կարծում եմ, որ Լեհաստանը միակն էր, որը գերմանական օկուպացման շրջանում ընդհատակյա պետություն էր ստեղծել՝ թատրոններով, դպրոցներով, դատարաններով… Այդ ամենը գործում էր ընդհատակում եւ յուրատեսակ պայքարի ձեւ էր իրենից ներկայացնում”,-ասաց դեսպանը:

Կինոգետ Զավեն Բոյաջյանը 88-ամյա Վայդային համարեց լեհական կինոյի նահապետ, ասելով, որ նա երբեւէ երեւան եկած խոշորագույն ռեժիսորներից մեկն է:: 55-ից  ավելի ֆիլմ է նկարահանել, որից  40-ը խաղարկային է: “Վայդան պատերազմի բեռը ուսերին բարձած ողբերգակ է”,- ասաց Բոյաջյանը՝ բնորոշելով ռեժիսորի պատերազմական ֆիլմերը:

 Փառատոնի շրջանակներում  “Մոսկվա” կինոթատրոնում կցուցադրվի  “Վալենսա՝ հույսի մարդը”, “Երկաթե մարդը”, “Մարմարե մարդը”, “Մոխիր եւ ադամանդ”, “Գետնուղի” եւ “Խնկեղեգ”: Վերջին ֆիլմը  տարիներ առաջ ցուցադրվել է Երեւանում՝ “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ցուցադրությունների մուտքն ազատ է: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ