13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

«Աստծո երակներով հոսող լույսը»

«Ինձ համար բանաստեղծությունը,  եթե պատկերավոր ասեմ` Աստծո երակներով հոսող լույսն է»,-մեզ հետ զրույցում ասաց բանաստեղծ, ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանը: Ինքնատիպ, երբեմն անգամ գաղտնազերծումներով լի աշխարհի բնակիչը ունի իր ասելիքը ու այն կյանք ու արյուն է ստանում միայն Ռազմիկին հատուկ մտածողության շնորհիվ: Ռազմիկ Գրիգորյանի պոեզիան կարդալիս զգում ես նոր թխած լավաշի բույրը ու հատում Մարդ լինելու արվեստից […]

Հայ-վրացական նոր թատերական նախագիծ՝ Գյումրու դրամատիկական թատրոնում «Գամարջոբա մամա».

2012-ի հոկտեմբերին Գյումրու դրամատիկական թատրոնը տոմսերի վաճառքի ու լեփ-լեցուն դահլիճի միանգամից մի քանի աննախադեպ ցուցանիշ էր սահմանել. ներկայացումը, որն ազդարարել էր Գյումրու դրամատիկականի 147-րդ թատերաշրջանի բացումը եւ որի տոմսերն սպառված էին առաջնախաղից դեռ օրեր առաջ` բոլոր  օրերի ներկայացումների համար, հայ-վրացական համատեղ ներկայացում էր: Թատերասեր հանդիսատեսն ու անգամ նրանք, ովքեր չէին հասցրել տոմսեր հայթայթել մինչ օրս […]

Սև գրիչով բացահայտում է մարդկային հոգին.արտառոց արվեստի լեզուն/վիդեո/

Երևակայությանը միձուլված հետաքրքրասիրությունը Վարդան Հովակիմյանին մղեց ստեղծագործելու մի ժանրում, որը Հայաստանում դեռևս անհայտ էր: «Ես նայել եմ ինտերնետով, էնտեղ համաշխարհային նկարիչների ցանցեր կան,  ու ես նկատեցի, որ դրսում գրիչով աշխատանքներ կան, իրենց մոտ հիմնականում գելով գրիչներ են, իսկ ես նկարում եմ սովորական սև միջուկով գրիչով: Սա ասեցի, քանի որ գելով գրիչը ավելի փափուկ է ու […]

Օռնելա Մուտին և հայկական լավաշը /ֆոտո/

Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին շարունակում է համացանցում հրապարակել իր Հայաստան կատարած այցի լուսանկարներից: Այս անգամ դերասանուհին լուսանկարներ է հրապարակել Գեղարդից: Հիշեցնենք, որ Օռնելա Մուտին, ինչպես նաեւ մեկ այլ դերասանուհի` Նաստասյա Կինսկին, այս տարվա «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուրերն էին, ովքեր փառատոնի բացման արարողության ժամանակ արժանացան մրցանակի:

«Շանգալի խեղված ճակատագրերը»` ականատեսի լուսանկարներում

Ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնում երեկ բացվեց Իրաքի բնակիչ, ազգությամբ եզդի ֆոտոլուսանկարիչ Լոկման Մահմուդի «Շանգալի խեղված ճակատագրերը» խորագիրը կրող ցուցահանդեսը: Լոկման Մահմուդը Շանգալի դեպքերն ու ցավը կարողացել է տեղավորել ֆոտոխցիկի կադրերում, որը, իր իսկ խոսքերով, բավականին դժվար է եղել: Ըստ նրա՝ սարսափելի է նկարել սեփական ազգի ցավը:  Մասնագիտությամբ տնտեսագետ Լոկմանը լուսանկարների շարքը ստեղծել է 6 ամսում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի