10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Արցախում Արմենչիկին թույլ չտվեցին

Քաղտեխնոլոգ Կերն Քոչարյանը Facebook-ի հանրագրում գրում է. «Գիտե՞ք որն է Հայաստանի ու Արցախի տարբերությունը. Արցախում Արմենչիկին թույլ չտվեցին անգամ համերգ դնի և հանրային ելույթ ունենա, իսկ Հայաստանում վաստակավոր արտիստի կոչում են շնորհում: Դե սրանից հետո ղարաբաղցիների վրա էլ հաչացող չտեսնեմ»:

«Պաշլի կը վի վսե կ չյոռտու … »

Երեկ երեկոյան նախագահական նստավայրում ՀՀ անկախության տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ  մշակույթի մի շարք գործիչներ տարբեր կոչումներ են ստացել: Մասնավորապես` Արմեն Ամիրյանին շնորհվել է մշակույթի վաստակավոր գործչի, Էռնա Յուզբաշյանին, Հարութ Փամփուկչյանին (Ձախ հարութ), Արմեն Գոնդրաչյանին, Համլետ Գևորգյանին ՀՀ վաստակավոր արտիստի, Հրանտ Թոխատյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում: Այս լուրը շրջանառության մեջ դրվելուց հետ հայական առցանց տիրույթում […]

Իր հողն ու ջուրը սիրող մարդու համար ամանաթանկ տոներից մեկը Անկախության տոնն է. Աշոտ Ղազարյան

Դերասան, կատակերգու Աշոտ Ղազարյանի համար Հայաստանի Հանրապետության անկախության տոնը ամենսիրելիներից է: «Սա հայ ազգի համար ամենասուրբ և թանկ տոներից մեկն է”,-ասաց Ղազարյանը Henaran.am-ի հետ զրույցում: Սիրված դերասանի խոսքով` մենք ունենք շատ հրաշալի տոներ, բայց յուրաքանչյուր իր ազգը, իր հայրենիքը, իր հողն ու ջուրը  սիրող մարդու համար ամանաթանկ տոներից մեկը Անկախության տոնն է»: Աշոտ Ղազարյանը չկարողացավ հիշել, […]

«Սարերի ջեյրան աղջիկ». Ավրաամ Ռուսոն հայերեն նոր երգ է ներկայացրել /վիդեո/

Ռուսական էստրադայի ներկայացուցիչ Ավրաամ Ռուսոն, հայերեն նոր երգ է ներկայացրել, որ կոչվում է «Սարերի ջեյրան աղջիկ»: Նշենք, որ Ավրաամ Ռուսոն հաճախ է հայերեն երգեր կատարում, իսկ այս վերջին երգը շուտով նաև տեսահոլովակ կունենա: Տեսանյութը` հղումով:

Որոնք են աշխարհի լավագույն սերիալները

The Hollywood Reporter-ը կազմել է աշխարհի 100 լավագույն սերիալների ցանկը: Լրագրողները լայնամասշտաբ հարցումներ են իրականացրել ողջ աշխարհում: Արդյունքում համաշխարհային հեռուստատեսության լավագույն սերիալ է ճանաչվել «Ընկերները» հեռուստասերիալը (1994-2004): Երկրորդ հորիզոնականում «Ամեն գնով» սերիալն Է (2008-2013), երրորդում՝ «Գաղտնի նյութերը» (1993-2002): Վարկանիշի չորրորդ դիրքն զբաղեցնում Է «Գահերի խաղը» (2011-ից մինչ այժմ): Առաջին հնգյակը եզրափակում Է «Սայնֆելդ» սիթքոմը (1989-1998): […]

Մարկ Ցուկենբերգը ներկայացրել է հայազգի Տարոն Աճեմօղլուի գիրքը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Facebook-ի A Year of Books համայնքում ներկայացրել է հայազգի գրող Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը, գրում է culture.am-ը: A Year of Books համայնքում մեր օրերի ամենահարուստ մարդկանցից մեկը  ամեն երկու շաբաթը մեկ հանրային քննարկումների համար գիրք է ներկայացվում։ «Գիրքը բացահայտում է սոցիալական ինստիտուտների և խթանների տարբեր տեսակներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի