10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Շառլ Ազնավուրը հոկտեմբերին բացառիկ համերգ կունենա Երեւանում

Հոկտեմբերի 10-ին Երեւանում մեկ բացառիկ համերգ կունենա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը: Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Տոմսերի վաճառքի սկիզբը կմեկնարկի սեպտեմբերի 30-ից: Համերգի կազմակերպիչն է «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնը:

Ո՞ւմ միջոցով է Արմենչիկը «վաստակավորի» կոչում ստանացել. Ժողովուրդ

«Երգիչ Արմեն Գոնդրաչյանին՝ հայտնի Արմենչիկին, Սերժ Սարգսյանի կողմից վաստակավոր արտիստի կոչում շնորհելու փաստը վերջին օրերին քննարկվող հիմնական թեման է դարձել: Սակայն մինչ օրս այդպես էլ անպատասխան է մնացել այն հարցը, թե, ի վերջո, Արմենչիկին ինչպես է հաջողվել այդ կոչումն ստանալ: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ երգիչ Արմենչիկը Մոսկվայում «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ […]

Պեկինի բիենալեում ադրբեջանցիները փորձել են վնասել Կարեն Միրզոյանի լուսանկարները. Hetq.am

Հայաստանի տաղավարը ժամանակավորապես փակվել է Պեկինի միջազգային արվեստի բիենալեում, որի բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր: Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են վնասել հայկական տաղավարի մասնակիցներից լուսանկարիչ Կարեն Միրզոյանի աշխատանքները, գրում է Hetq.am-ը: Վերջինս ներկայացրել է 5 լուսանկարներ, որոնց հերոսները զոհված ազատամարտիկի երեխաներն են: Նրանք լուսանկարվել են իրենց հայրերի զոհված վայրերում, որոնք գտնվում են Արցախի ներկա տարածքում: […]

Եթե ինձ էլ տային վաստակավորի կոչում, ուրախ կլինեի

Երգչուհի Սոնա Շահգելդյանը կոչումներին առանձնապես տեղ չի տալիս: Այնուամենայնիվ կարծում է՝ եթե դրանք տրվում են, ապա ցանկալի է, որ հասցեատերերը լինեն արժանի մարդիկ: Henaran.am-ի հետ զրույցում երգչուհին, անդրադառնալով երգիչ Արմենչիկին տրված վաստակավոր արտիստի կոչման շուրջ ծավալված քննարկումներին, տեսակետ հայտնեց, որ կարևորը մնում է ժողովրդի սերը և հանդիսատեսի ծափերը: Նա նշեց, որ հարգում է իր բոլոր […]

Մեկնարկում է «Կոմիտաս» փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվի «Կոմիտաս» փառատոնը. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Այս մասին հայտնում է հայտնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: Փառատոնի ընթացքում կհնչեն Կոմիտասի խմբերգային, այդ թվում նաև` մանկական, վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները: Փառատոնին Հայաստանի պետական ազգային ակադեմիական (գեղ. ղեկ. […]

Իսկ եթե Արմեն Ամիրյանը նշանակվի՞. Հրապարակ

««Ասում են` Արմեն Ամիրյանը կդառնա մշակույթի նախարար»,- «սադրեցինք» ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանին: «Ես էլ եմ կարդացել, չգիտեմ` տեղյակ չեմ»: Դուք Ձեր «հսկիչ փաթեթը»` ձայնի իրավունքը չե՞ք օգտագործելու այդ հարցում: «Չէ, ես պարզապես աշխատում եմ. գիտեք` էս երկրում սաղ գեներալ են ուզում դառնալ, զինվորներ չկան, ես զինվոր եմ»: Դրա համա՞ր եք մեկ-մեկ զինվորական համազգեստով գալիս պառլամենտ. […]

Նախանձում ենք, թե՞ չենք նախանձում /վիդեո/

«Մի քանի կարծիքները, թեկուզ դեմ արտահայտվող՝ չի կարելի ընդունել, որպես ամբողջությամբ ժողովրդի կարծիք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով Արմենչիկի վաստակավոր արտիստ ստանալու մասին լրագրողի դիտարկմանը, ասաց ԱԺ  ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Մելիքյանը չհերքեց, որ ինքն էլ խնջույքների ժամանակ առիթ ունեցել է լսել երգչի կատարումները: «Եկեք ընդունենք, որ ժողովրդի մեծ մասը ընդունում է դա՝անկախ նրանից, […]

Դիանայի «առաջնորդները»՝ սեքս եւ բռնություն /վիդեո/

Հայկական վիրտուալ տիրույթը քննարկում է Դիաննա Գրիգորյանի նոր սերիալը, որի առաջին սերիան արդեն եթերում է: Օգտատեր Հասմիկ Դավթյանը նշում է՝ Դիանա Գրիգորյանի նոր սերիալն ամբողջությամբ սեքս է ու բռնաբարություն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի