10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Արցախը ներկայացվել է Կոլորադոյի փառատոնին

Հոկտեմբերի 4-ին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղի է ունեցել Դենվերի քույր քաղաքների միջազգային փառատոնը։ Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարության լրատվական ծառայությունը: Միջոցառմանը, որին ներգրավված էին մասնակիցներ շուրջ տասը երկրներից, ներկա էին Կոլորադոյի նահանգային և Դենվերի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: ԼՂՀ-ն ևս ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ ցուցադրված էին հանրապետությանը վերաբերող տարբեր հուշանվերներ, իրեր, նկարներ, գրքեր, […]

Հերթական վանդալիզմը. իսլամիստները պայթեցրել են Փալմիրայի Հաղթական կամարը

«Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման անդամները պայթեցրել են Պալմիրա քաղաքի հնագույն Հաղթական կամարը, հայտնում է LifeNews-ը: 3 մասից բաղկացած համարը կառուցվել է Մ.Թ.Ա. երկրորդ դարում: Մշակութային այս հուշարձանը պայթեցնելու համար իսլամիստները մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր են օգտագործել: Հիշեցնենք, որ Փալմիրա քաղաքը գրավելուց հետո ԻՊ ահաբեկիչները հերթով ոչնչացնում են քաղաքի պատմամշակութային օբյեկտները:

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում եմ եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ջիգարխանյանական արվեստը մնայուն ու տպավորիչ է ոչ միայն իր կատարողական բարձր վարպետությամբ, այլեւ խոսքի յուրահատուկ մատուցմամբ ու արդեն թեւավոր դարձած արտահայտություններով: Ձեր մարմնավորած դերերը բնական են, նրանց […]

Բնականաբար, ես ասում եմ Հայոց ցեղասպանություն. թուրք երգչուհի

«Հայ ազգը մանկուց իմ սրտի խորքում է, Պոլսում կոնսերվատորիայում սովորելու տարիներին հայազգի դասընկերներ ունեի, որոնց հետ շփումն ինձ ծանոթացրեց հայ ազգին ու հայ մշակույթին»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք երգչուհի Լեման Շտեհնը: Ստամբուլում ծնված ու Գերմանիայում մեծացած երգչուհին հենց գերմանիայում է ծանոթացել Հայկական հարցի հանդեպ հայրենի երկրի դիրքորոշմանը: Պոլիսում […]

Մշակութային համագործակցություն այս անգամ էլ Տոնգոյի և Մադագասկարի հետ

Գործադիրն իր համաձայնությունն է  տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի Հանրապետության, ինչպես նաև Տոգոյի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային համագործակցության  համաձայնագրերի կնքման առաջարկությանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի