03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը

68 տարեկանում՝ ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործից Վիգեն Ստեփանյանը։ Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» […]

Արցախում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքների եկեղեցիները և պատմական հուշարձանները սպառնալիքի ներքո են գտնվում. Գարեգին Բ-ն՝ «Известия»-ին

Արցախում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքների եկեղեցիները և պատմական հուշարձանները սպառնալիքի ներքո են գտնվում։ «Известия»-ի հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Նրա խոսքով Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին, որպեսզի վերջիններս անձամբ կարողանան գնալ եկեղեցիներ և գնահատել պատմական ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը։

Ու էս դավաճանը վաղը վերադառնալու ա ու դու հայ ազգ, ոչխարի պես հանդուրժելո՞ւ ես

Մի անմեղսունակ կենդանի ասում ա` չկարողացանք գերիների հարցը լուծել: Գո՞հ եք զոմբիներ։։ Գո՞հ եք դատախազի հույսին մնացած ընդիմադիրներ։ Իսկ կան էլի գերիների մայրեր, ովքեր կասեն` նախկիններն են մեղավո՞ր  Ու էս դավաճանը վաղը վերադառնալու ա ու դու հայ ազգ, ոչխարի պես հանդուրժելո՞ւ ես։ Քո գործն ա: Ես` ոչ:   Գրում է կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ 

Երաժշտական աշխարհի ավելի քան 70 երախտավորները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

ՀՀ երաժշտական աշխարհի երախտավորներ հայտարարություն են տարածել՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Ստորև ներկայացնում ենք այն. ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2018թ. ժողովրդական շարժումն այն համոզումն էր ներշնչում, որ իշխանափոխության արդյունքում կստեղծվեն երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ, կմերժվեն արատավոր բարքերն ու մեր հասարակությունը կունենա բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով ապրելու նպաստավոր պայմաններ: Արվեստի բնագավառի մշակներս արդարացիորեն սպասում էինք, […]

Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ հայտարարություն

Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչների համատեղ հայտարարություն են տարածել, որում ասված է․ Հայաստանի Հանրապետության մտավորականների առաջին հավաքի մասնակիցները, արտահայտելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունը, հայտարարում են. 1. Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով այլևս անկարող է հայրենիքի պաշտպանության և ՀՀ Սահմանադրության երաշխավորը լինել՝ երկիրն ու ժողովրդին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի