03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Մահացել է Անահիտ Թոփչյանը

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երևանում մահացել է հայ անվանի դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը (օրիորդական ազգանունը՝ Մկրտչյան), գրաքննադատ, արձակագիր, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի կինը։ Նա ծնվել է 1947 թ․ օգոստոսի 21-ին, Արթիկում, 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1998 թվականից ՀՀ գրողների միության անդամ է։ 1967–1991 թվականներին աշխատել է Երևանի […]

Ջիվան Գասպարյանի հուղարկավորումը կկատարվի Կոմիտասի անվան պանթեոնում

Հայկական մշակույթը կրել է անդառնալի կորուստ: Կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանը, անուն, որ չունի մեկնաբանությունների կարիք ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Հայաստանի սահմաններից դուրս` Արևելքից Արևմուտք և Հարավից Հյուսիս: Նա մի երաժիշտ էր, ում ձեռքերի մեջ հայոց ավանդական ծիրանափողը խոսում էր մեր ազգային կեցության ակունքներից: Սակայն, միաժամանակ, այդ հոգեպարար խոսքը հասկանալի, ընդունելի ու սիրելի էր դառնում […]

Սա ինձ համար ոչ ընտանեկան հարց է, ոչ էլ քաղաքական. Սիրուշո

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա ինձ համար ոչ ընտանեկան հարց է, ոչ էլ քաղաքական: Հայի տեսակի, գոյատևման ու զարգացած երկիր ունենալու հարց է, ինչը, վստահ եմ, որ դեռ կարող ենք ունենալ, և այդ հարցին օգտակար միշտ եմ լինելու: Իսկ հիմա արթնանում ենք ու անցնում գործի»:

Հիմնավոր են մտահոգությունները, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում Ադրբեջանի գործողությունները վանդալիզմի դրսևորում են. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արդբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: «Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները դատապարտելի են, հատկապես, որ արդեն իսկ բազմաթիվ են հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման և այդ գործողություններն արդարացնելու նախադեպերը: Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի […]

Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվելու «Պարույր Սևակ. «Եռաձայն պատարագ»» պոեմի ներկայացմանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ժամը 19.30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվելու «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության կողմից կազմակերպված Պարույր Սևակ «Եռաձայն պատարագ» պոեմի ներկայացմանը: Այս մասին տեղեկացնում են միջոցառման նախաձեռնողները: Երեկոն նվիրվում է Հայոց մեծ եղեռնի 106-րդ տարելիցին և Սուրբ նահատակների հիշատակին: «Եռաձայն պատարագը» խնկարկում և […]

Նկարահանելու ենք Սերժ Սարգսյանի հետ մեր զրույցը․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, որի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան կայացավ վերջերս, գրառում է արել՝ տեղեկացնելով, որ պրեմիերայի ընթացքում իր կողքին նստած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցեր տալու հնարավորություն է ունեցել, ինչից հետո որոշել են նկարահանել նրա հետ զրույցը։   «Իշխանություն» ֆիլմի պրեմիերային ես պատահական չէի հայտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին: Ես եմ հրավիրել, ես […]

«Մեղադրել եմ օտարներին իմ նեղ անձնական դժբախտությունների մեջ նեղացել եմ հարազատ մարդկանցից, ընկերներից, պետությունից, բախտից ու Աստծուց»․ Մարջան Ավետիսյանի անկեղծ գրառումը

«Իշխանություն» ֆիլմի մասին լսեցի ու կարդացի բազմաթիվ վերլուծություններ: Շնորհակալ եմ բոլորին անդրադարձի, ջերմ խոսքերի ու անկեղծ վերլուծությունների համար:   Ինքս ինձ երբեք չեմ համարել տաղանդավոր կամ ամենալավ դերասանուհի (հիմա էլ նույն կարծիքին եմ): Հանրային մարդ դառնալու նպատակներ չեմ փայփայել, ընդամենը, ուզել եմ թատրոնում լինել: Թատրոնն ինձ հետ միշտ եղել է անկեղծ, երբեք զուր հույսեր չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի