10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

«Դե լավ, ես քո փոխարեն «այո» կդնեմ». ցավալի է

Henaran.am-ի զրուցակիցն է ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: «Ընդդեմ տրանսպորտի թանկացման», «Ընդդեմ էլեկտերէներգայի թանկացման» հանրային սոցիալական ընդվզումների ժամանակ անընդհատ քո մասնակցությունն ես ունեցել: Այս անգամ պատրաստվո՞ւմ ես միանալ «Ոչ»-ի ճակատին: – Ես չեմ պատրաստվում միանալ «Ոչ»-ին կամ «Չեք անցկացնի»-ին: Ինձ համար «ոչ»-ով  կամ «չ»-ով սկսվող բառերը դատապարտված են ի սկզբանե, բայց միանշանակ դեմ եմ սահամանադրական այս որակի փոփոխություններին […]

Երեւանը՝ Եվրոպայի հնագույն քաղաք․ The Telegraph

Բրիտանական «The Telegraph»-ը Հայաստանի մայրաքաղաք Երեւանն ընդգրկել է Եվրոպայի 16 հնագույն քաղաքների ցանկում։ Հանդեսը նշում է, որ եթե այլ հնագույն քաղաքները հասանելի չեն զբոսաշրջիկներին, ապա Եվրոպայի հնագույն քաղաքները, այդ թվում՝ Երեւանը, բավական հասանելի են։ «Երեւանը բազմաթիվ փորձություններ ու պատերազմներ է տեսել։ Այսօր Հայաստանի մայրաքաղաքը ահռելի թվով թանգարանների տուն է»,- գրում է «The Telegraph»-ը։

Երբ երջանկությունը 3 կգ է. Էմմին մայր է դարձել

Երգչուհի Էմմին մայր է դարձել: Լույս աշխարհ է եկել երգչուհու որդին: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ֆեյսբուքյան էջից, որտեղ վերջինս գրառում է կատարել՝ տեղեկացնելով իր հետևորդներին, որ ծնվել է իր առաջնեկը. «Երբ երջանկությունը 3 կգ է»,-գրել է Էմմին:

Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար է բացվել

Ավստրալիայի Ուիլուբի քաղաքի «Beauchaur park» այգում Ուիլոուբիի քաղաքապետի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն Եպիսկոպոս Նազարյանի, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հանդիսավորությամբ բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Նույն օրը Երևանի Նոր Նորք վարչական […]

Մենք ահավոր ատում ենք իրար. Վարդան Պետրոսյանի մոնոլոգը

չվիրավորել Իմ ներկայացումներով երբեք անձնական վիրավորանք չեմ հասցնում մարդուն, չունեմ այդպիսի խնդիր: Արվեստի խնդիրն ուրիշ է. կարող ես քննադատել երևույթը, կառուցվածքը, մարդուն` երևույթի մեջ և ոչ թե մարդու անձնական ինչ-ինչ բաները: Պետք չէ այնպես նմանակել, պետք չէ ծաղրել այնպես, որ նրա բարեկամը կամ երեխան դրանից վիրավորվի: ատում ենք իրար Մենք պետք է մեր ներսը նայենք […]

Մհերի հետ ամուսնությունը սարսափելի էր. Իրատես de facto

Լրագրողը զրուցել է Մհեր Մկրտչյանի նախկին կնոջ, դերասանուհի Թամարա Հովհաննիսյանի հետ: -Մի առիթով ասացիք, թե Մհերի հետ ամուս­նանալը վախենալու էր: Մհերի առնչությամբ ապրած վախերը Ձեր կանխատեսած, պատկե­րացրա՞ծ վախերն էին, թե՞ դրանք տարբեր Էին Ձեր սպասածներից: -Վախի զգացողությունը սոսկալի է հենց նրանով, որ չգիտես, թե ինչից ես վախենում: Անո­րոշությունից ավելի վախենալու բան չկա: Եթե մարդն իր […]

Զգուշացեք ժամանակակից ֆիլմերից

Ժամանակակից ֆիլմերը խիստ մտահոգում են Ռուսիո պատրիարք Կիրիլին, նա մասնավորապես մտահոգված է դրանց ազդեցությամբ: «Ուշադրություն դարձրեք մասսայականություն վայելող կինոնկարների պաստառներին: Այդ ֆիլմերի մեծ մասը մարդկանց վզին փաթաթում է նյութական արժեքներ, որոնք սառեցնում են միտքն ու մեկուսացնում մարդուն խորը զգացմունքներից։ Դրանք տանում են անձի դեգրադացման»,- ասել է պատրիարք Կիրիլը «Լուսաշող հրեշտակ» կինոփառատոնի փակման իր ելույթում։ Ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի