19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Զգուշացեք ժամանակակից ֆիլմերից

Ժամանակակից ֆիլմերը խիստ մտահոգում են Ռուսիո պատրիարք Կիրիլին, նա մասնավորապես մտահոգված է դրանց ազդեցությամբ:

«Ուշադրություն դարձրեք մասսայականություն վայելող կինոնկարների պաստառներին: Այդ ֆիլմերի մեծ մասը մարդկանց վզին փաթաթում է նյութական արժեքներ, որոնք սառեցնում են միտքն ու մեկուսացնում մարդուն խորը զգացմունքներից։ Դրանք տանում են անձի դեգրադացման»,- ասել է պատրիարք Կիրիլը «Լուսաշող հրեշտակ» կինոփառատոնի փակման իր ելույթում։

Ինչպես գրում է Интерфакс-Религия-ն, պատրիարքն ասել է, որ ժամանակակից կինոն, իր սցներաով ու կերպարներով, վարքի որոշակի ձեւաչափ է թելադրում, որը «ցավոք սրտի՝ ոչ բարի նպատակներով է օգտագործվում»:

«Արվեստի այս տեսակը չի կարելի արժեզրկել ու կիրառել՝ ի վնաս մարդու»,- նշել է Համայն Ռուսիո պատրիարքը:

28

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ