09 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Մահացել է Վարդուհի Վարդերեսյանը

Կյանքի 87-րդ տարում մահացել է մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: Դերասանուհին ծնվել է 1928թ. մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինն է: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում: Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում` Շիրվանզադեի «Պատվի համար»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»` Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»` […]

Օգնում է ընթերցել անցյալը․ Հռոմում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդես

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին Հռոմի Սանտա Մարիա Մաժորիթի եկեղեցու Քահանայապետական արեւելագիտության Իստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտի պրոֆեսոր, հայր Ժորժ Անրի Ռույսենի բացառիկ յոթհատորյակի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցում էին Քահանայապետական արեւելագիտության իստիտուտուի ռեկտոր Դավիդ Նազարը, Սանտ Էջիդիո համայնքի հիմնադիր Անդրեա Ռիկարդին եւ Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցոն, Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցու հոգեւոր այրեր, […]

Աշխարհահռչակ հայ լուսանկարչի ողջ արխիվը գնել է թուրքական ընկերությունը

Պոլսահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերի ամբողջ ֆոտոարխիվը գնել է Dugus թուրքական հոլդինգը, գրում են թուրքական զլմ-ները, նշելով, որ կնքվել է պայմանագիր`  ընկերության և Արա Գյուլերի փաստաբանի միջև, ըստ որի ընկերությունը պարտավորվել է բարձր հոնորար վճարել հայ լուսանկարչին, խոսվում է ամսական 50 հազար ԱՄՆ դոլարի   մասին, տեղեկացնում է Arevelk.am-ը։ Հոնորարի չափը դեռևս չի հաստատվել, սակայն նշվում […]

15 ամյա պատանին պատերազմի ականատես էր. արարեց ցավից /վիդեո/

Բանաստեղծ Արա Ալոյանը իր «Համանվագ ցավի և հարության» պոեմին ծնունդ տվեց, երբ ընդամենը 15 տարեկան էր: Մեկ հայրենանվեր հայորդուն ձոնված ստեղծագործությամբ՝ պատանին իր տողերում հավերժորեն անմահացրեց բոլոր հերոսների հիշատակը: «Պոեմը գրել եմ Վարդենիսում, որտեղ անցավ իմ մանկությունը: Կարելի է ասել՝ պատերազմի մասնակց էի ու ականատես»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արան: Նշենք, որ 5 հազար օրինակով […]

Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հախվերդյանը, Էդուարդ Զորիկյանը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնությամբ նոյեմբերի 27-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա համերգ՝ «Դեկտեմբերի 1-ին ընդառաջ. Միասնությունը ուժ է» խորագրով: Համերգի ընթացքում ելույթ կունենան Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հախվերդյանը և Էդուարդ Զորիկյանը:

Աստծո հետ իմ հարաբերությունները շատ բարդ են

Գրականագետ Հովիկ Չարխչյանի մոնոլոգը 50 տարվա իմաստնության և «չի կարելի»-ների մասին: 50 տարվա դիմագիծ էական չէ, թե ինչպես ես վերաբերվում քո 50 տարվա գոյության փաստին: Էական է, թե ինչպես են այդ 50 տարիները վերաբերվում քեզ: Իսկ այդ վերաբերմունքից շատ բան է կախված: Կախված է քո 51-րդ տարին, 52-րդը: Ինձ համար 50-ն ընդամենը սիմվոլիկ թիվ է: […]

Ավարտվեց մանկական Եվրատեսիլը․ Հայաստանը երկրորդն է /ֆոտո, վիդեո/

Շաբաթ երեկոյան Սոֆիայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2015» երգի մրցույթը։ Մրցույթին Հայաստանը ներկայացնում էր 12-ամյա Միկան, ով ելույթ ունեցավ 11-րդ համարի ներքո ու հիանալի կատարեց  Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգը։ Արդյունքում Միկան ստացավ 176 միավոր եւ գրավեց երկրորդ տեղը՝ քիչ քանակությամբ միավորներով զիջելով հաղթողին։ Իսկ հաղթողը Մալթայի ներկայացուցիչն էր՝ 185 միավորով: Մեր մասնակցին […]

Երազանքներն իրականանում են․ ստեղծվել են Մոխրոտի կոշիկները /ֆոտո/

Jimmy Choo-ի ստեղծած փայլուն կոշիկներին նայելիս միայն մեկ ասոցիացիա է առաջանում՝ դրանք Մոխրոտի կոշիկներն են։ Այս անհավանական կոշիկները 7 000 տարբեր չափերի փայլուն քարերով եւ 46 Սվարովսկի քարերով է զարդարված, հայտնում է ռուսական vouge-ը։ Այս կոշիկների շնորհիվ յուրաքանչյուր կին այժմ հնարավորություն ունի իրեն Մոխրոտ զգալու, սակայն դրանցը գինը բավական թանկ է՝ 3 495 Եվրո։

Բնավորությունն է հենց ճակատագիրը

Մի հանձնվեք, մինչեւ անդունդն անգամ պայքարեք, անգամ այնտեղ կռվեք, փողեր փչեք, թմբուկներ զարկեք․․․Մինչեւ վերջին վայրկյանը պայքարեք․․․Իմ հաղթանակները միայն դրանց վրա էին ամուր մնում, բնավորությունն է հենց ճակատագիրը․․․ Մայա Պլիսեցկայա

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի