09 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Հիանալի գովազդ գրադարանի համար

«Պինոկկիոյի արկածները» գիրքը բրիտանական գրադարան է վերադաձվել 63 տարի անց միայն: ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը հայտնում է, որ Ուորկշիր կոմսության գրադարան է վերադարձվել այն գիրքը, որ վերցվել էր դեռևս 1950 թ-ի դեկտեմբերի 31-ին: Այս տեղեկությունը գրադարանի համար հիանալի գովազդ է եղել. գրադարանի աշխատակցուհիներն ասում են, որ բոլորը շտապում են իրենց գրադրան՝ տեսնելու 63 տարի գրադարանից «հեռու մնացած» […]

Ինչո՞ւ է Արա Գյուլերը չեղյալ հայտարարել պայմանագիրը. ֆոտոարխիվը հանձվելո՞ւ է Հայաստանին

Ինչպես տեղեկացրել էինք, պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի փաստաբանը նոյեմբերի 18-ին պայմանագիր էր ստորագրել Dugus թուրքական  հոլդինգի հետ, ըստ որի, լուսանկարչի ողջ ժառանգությունն անցնելու էր ընկերությանը, ինչպես նաև  Dugus-ը հնարավորություն էր ստանալու տնօրինելու այն շենքը, որտեղ գործում է Գյուլերի հիմնած «Արա» սրճարանը, գրում է arevelk.am-ը: Օրերս մամուլը հաղորդեց, որ լուսանկարիչը չեղյալ է հայտարարել օրեր առաջ կնքված […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Ժնևում

Նոյեմբերի 28-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման Շվեյցարիայի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ժնևի քաղաքային խորհրդի բարձր հովանու ներքո Ժնևի Կոնսերվատորիայի մեծ սրահում տեղի ունեցավ ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Շվեյցարահայ հայտնի դիրիժոր Լյուկ Բաղդասարյանի գլխավորած «Ժնևի Սիմֆոնիկ վարիացիաներ» նվագախմբի կատարմամբ ներկայացվեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Գուգեն Ալեմշահի ստեղծագործությունները: Միջոցառմանը բացման խոսքով […]

Բոլորը նեղվել են, որ նախագահ չեն դառնալու /վիդեո/

Հրապարակախոս, գրող Մերուժան Տեր-Գուլանյանը համոզված է` «հանրապետական» կուսակցությունը, «դաշնակցությունը» և «բարգավաճը» կողմ չլինեին սահմանադրության փոփոխությանը, այսօր «ոչ» ասողները «այո» կասեին. «Խնդիրն այն է, որ մի տեսակ վիրավորվում են, որ այլևս չեն կարող նախագահ դառնալ, իսկ ով է ասում, որ չեն կարող դառնալ: Ազգային ժողովի միջոցով կարող են դառնալ նախագահ, եթե այդքան շատ են ուզում դառնալ նախագահ»: […]

Ֆիլմաշար Արցախյան պատերազմի հերոսների մասին /վիդեո/

«Խորենացի. ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն»  հասարակական կազմակերպության կողմից նկարահանվել է 20-30 րոպեանոց 11 տեսաֆիլմ, որոնք պատմում են Արցախյան պատերազմի մեր հերոսների, նրանց սխրանքի մասին։ Տեսանյութերը պատրաստվել են հենց իրենց՝ Արցախյան ազատամարտի մասնակիցների հուշերի և պատմությունների հիման վրա։ Յուրաքանչյուր տեսաֆիլմ ներկայացնում է մեկ հերոսի կամ մեկ ջոկատի կազմավորման, գործունեության պատմություն։ «Ես մի զարկն եմ […]

Նախագահական պարգևներ

Նոյեմբերի 29-ին Գյումրին հայացքով, մտքով ու սրտով իր թատրոնի հետ էր. ողջ Հայաստանը շնորհավորում էր մեր եւ ձեր թատրոնի հիմնադրման 150-ամյակը: Տոնական հանդսիությունը մեկնարկեց Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմի բացումով. կարմիր ժապավենը կտրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գյումրուն եւ գյումրեցուն շնորհավորելու էին եկել նաեւ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար […]

Եւ երեկոն ամփոփվում էր քո ծնկների ծալերի մեջ, կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո …

Անցնում էիր: Ողջ երեկոն քոնն էր կարծես, Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ: Երկարափեշ եթե լիներ հագուստը քո` Ես կասեի, Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից` Քո հագուստի փեշի նման: Սակայն կարճ էր հագուստը քո: Եվ երեկոն Ամփոփվում էր քո ծնկների ծալերի մեջ` Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո… Վերջալույսի արևը շեղ գտել էր […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էմմա Աբայդուլլինային՝ ամուսնու՝ Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախահականից: «Ցավով տեղեկացա աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ, պոետ, դրամատուրգ և մանկավարժ, բոլորի կողմից սիրված Էլդար Ալեքսեի Ռյազանովի մահվան մասին: Բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել Էլդար Ռյազանովի՝ սիրված և հայտնի ֆիլմերում արտացոլված բարոյաարժեքային կողմնորոշիչներով, որոնք, տասնամյակներ անց էլ չեն […]

Հովիկ Աբրահամյանը Գյումրիում էր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 29-ին Գյումրիում մասնակցել է Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 150-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ թատրոնի շենքում նախ բացվել է Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճը: Վարչապետը նորաբաց դահլիճում դիտել է անվանի դերասանի մասին պատմող «Մհեր Մկրտչյան. Վերջին դերը» վավերագրական ֆիլմը: Այնուհետև Հովիկ Աբրահամյանը դիտել է Վարդան Աճեմյանի անվան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված